Суббота , 20 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Սերգեյ Մարկով: “Գոյություն ունի գաղտնի շտաբ, որը պատրաստում է պետական հեղաշրջում Երևանում”

Սերգեյ Մարկով: “Գոյություն ունի գաղտնի շտաբ, որը պատրաստում է պետական հեղաշրջում Երևանում”

Սերգեյ Մարկով – Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Հանրային խորհրդի միջազգային հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ:

Մեծանուն ռուս գրող Միխայիլ Բուլգակովն ասել է, որ եթե տեսնում եք կաթսան, ապա այն պետք է ջրով լցված լինի: Կաթսան կրակի վրա է, ջրում պղպջակներ կա՞ն: Ինչպես կարող ենք մտածել, թե այն չի եռա: Մենք տեսնում ենք, որ այս ցույցն ընթանում է գունավոր հեղափոխությունների դասական տեխնոլոգիաներով: Սա հասարակ ցույց չէ: Ողջ աշխարհում հազարավոր, միլիոնավոր մարդիկ գալիս են արտահայտելու իրենց տեսակետն ու գնում տուն քնելու: Հաջորդ օրը, արդյունքից գոհ չլինելու դեպքում, նրանք վերադառնում են՝ կրկին արտահայտելու իրենց տեսակետն ու այնուհետև վերադառնում են տուն քնելու: Այստեղ մարդիկ մնում են գիշերելու այս հրապարակներում՝ չցանկանալով հեռանալ: Անգլերեն սա անվանում են “sit in demonstration”: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի դեսպանությունը հանդես է գալիս այնպիսի հայտարարությամբ, ինչպես նախկինում դա արեց Կիևում: Հայտարարում է, որ իշխանությունը կիրառել է ոչ համազոր ուժ, լրագրողները ենթարկվել են բռնության….

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ցույցը ի սկզբանե եղել է մշակված, այս պատրվակն ընտրվել է հենց հետագայում հակառուսաստանյան ուղղվածությամբ մայդան կազմակերպելու նպատակով: Ես չգիտեմ, թե ինչպես են վարում իրենց բիզնեսը “Հայկական էլեկտրական ցանցերը”: Ենթադրում եմ, որ որևէ մեկը հստակ դա չգիտի: Բայց, ինչպես և բոլոր ընկերությունները, այն չի ցանկանում կուտակել պարտքեր: Եթե այն կուտակել է ինչ-որ պարտքեր, ապա, ըստ էության, կառավարությունը խնդրել է այս ընկերությանը՝ չպահանջել խոշոր ձեռնարկություններից մարել կուտակած պարտքերը, որպեսզի դրանք կարողանան գործել և աշխատակիցներին աշխատավարձ վճարել:

Այդպիսի խոշոր, առանցքային ընկերությունները հաճախակի են կուտակում պարտքեր: Բոլոր իրենց պարտքերը միջնորդավորված են կառավարության խնդրանքով՝ արտադրական ձեռնարկություններին աջակցելու հարցում: Քանի որ այս կազմակերպությունը հանդիսանում է ամբողջությամբ ռուսաստանյան կազմակերպության դստեր ընկերություն, “երևանյան մայդանի” կազմակերպիչներն ի սկզբանե են ընտրել այս պատրվակը, որն իր մեջ պարունակում է հակառուսաստանյան խոր արմատներ: Եթե թույլ տալ դրանց ամրանալ, ապա դրանք կվերաճեն ռուսաֆոբիայի փարթամ ծառի:

Կարծում եմ, որ ռուսաստանյան լրատվամիջոցների հանդեպ բացասական վերաբերմունքը կապված է այն հանգամանքի հետ, որ վերջիններս բացեիբաց երևանյան իրադարձությունները համեմատում են ուկրաինական մայդանի հետ:

“Երևանյան մայդանի” կազմակերպիչները արևմտյան հատուկ ծառայությունների կողմից հանձնարարություն են ստացել՝ կազմակերպելու պետական հեղաշրջում հակառուսաստանյան շեշտադրությամբ:

Կարծում եմ, որ ռուսաստանյան լրատվամիջոցները ներկայացնում են բավականին ադեկվատ պատկեր: Ավելին, կարծում եմ, որ նրանք չափից ավելի զուսպ են գործում և չեն կոչում իրերն իրենց անունով: Ըստ իս՝ դա սխալ է: Այդ ցուցարարների շրջանում գործում է մարդկանց գաղտնի շտաբը: Նրանք ցանկանում են պետական հեղաշրջում իրականացնել և վարել հակառուսաստանյան քաղաքականությունը: Մենք դեռ նրանց անունները չգիտենք, բայց չունենք նաև կասկած, որ նրանք նստած նկուղներում դավեր են նյութում Ռուսաստանի և հայ ժողովրդի դեմ:

Առհասարակ, մենք պետք է առավել քիչ համեստություն անենք: Ամերիկյան հատուկ ծառայություններն աշխատում են ամենուր: Ինչպես տեսնում ենք, նրանք գաղտնալսում են և՛ Գերմանիայի առաջնորդին, և՛ Ֆրանսիայի առաջնորդին, և՛ Հայաստանի ղեկավարին: Կարծում եմ, որ բոլորը վստահ են, որ ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսում են Հայաստանի կառավարության բոլոր անդամներին՝ աջակցելով “երևանյան մայդանին” պետական հեղաշրջման իրականացման հարցում:

   

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …