«ԻՆՏԵՐ ՌԱՈ» ընկերության պաշտոնական դիրքորոշումը Երևանում տեղի ունեցած ցույցի վերաբերյալ — Rusarminfo
Понедельник , Ноябрь 20 2017
ВАЖНОЕ
Главная / Նորություններ / «ԻՆՏԵՐ ՌԱՈ» ընկերության պաշտոնական դիրքորոշումը Երևանում տեղի ունեցած ցույցի վերաբերյալ

«ԻՆՏԵՐ ՌԱՈ» ընկերության պաշտոնական դիրքորոշումը Երևանում տեղի ունեցած ցույցի վերաբերյալ

«ԻՆՏԵՐ ՌԱՈ» ընկերության ներկայացուցիչ Նիկոլայ Գորելովը «RUSARMINFO»-ի լրագրողի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է ընկերության պաշտոնական դիրքորոշումը Երևանում տեղի ունեցած բողոք-ցույցի վերաբերյալ:

«ԻՆՏԵՐ ՌԱՈ»-ն կարծում է, որ հայաստանյան իրադարձությունները տեղափոխվել են քաղաքական հարթություն, մինչդեռ «ԻՆՏԵՐ ՌԱՈ»-ն Հայաստանում ներգրավված է բիզնեսում և ոչ քաղաքականության մեջ և այս իրադարձություններին մասնակցել չի պատրաստվում», — հայտարարել է նա: 

Գորելովը հավելել է նաև, որ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հարցն առայժմ չի քննարկվում, և մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածը (մինչև ՀԾԿՀ-ի կողմից հաստատված նոր սակագնի ուժի մեջ մտնելը) ԻՆՏԵՐ ՌԱՈ-ն կզբաղվի իրավիճակի վերլուծությամբ:

Հիշեցնենք, որ համաձայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության` (սեփականատեր` ռուսաստանյան «ԻՆՏԵՐ ՌԱՈ» ընկերություն) 17 դրամով էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու դիմումի` ս/թ. հունիսի 17-ին ՀԾԿՀ որոշմամբ սակագինը բարձրացվել է 6.93 ՀՀ դրամով: Ընդունված որոշումը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել հայաստանյան հասարակության շրջանում: Հունիսի 22-ին ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտայի երթևեկությունը, որտեղ տեղակայված է նաև նախագահական նստավայրը: Հունիսի 23-ի լուսադեմին ՀՀ ոստիկանության ուժերով զանգվածային ցույցը ցրվել է: 

Смотрите также

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի …

ADISORD DESIGN