Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Ով է կառավարելու Հայաստանում 2017-ին

Ով է կառավարելու Հայաստանում 2017-ին

Օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետական, “Դաշնակցություն”, “Բարգավաճ Հայաստան”, “Օրինաց երկիր”, “Ազատ դեմոկրատներ”, “Հայ համազգային շարժում”, “Քրիստոնյա-ժողովրդական”, “Սահմանադրական իրավունքի միություն, “Ազգային միաբանություն” կուսակցությունների ներկայացուցիչների հետ` քննարկելու սահմանադրական բերափոխումների ընթացքը: Ինչպես հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը, հանդիպման շրջանակներում որևէ կուսակցություն չի ընդդիմացել սահմանադրական բարեփոխումներին, համաձայն որոնց հանրապետությունը նախագահական կառավարմանի համակարգից կանցնի խորհրդարանականին: Նախագահ Սարգսյանի ընդդիմախոսները վստահեցնում են, որ բարեփոխումները նախաձեռնվել են գործող նախագահի կողմից` նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո սեփական իշխանությունը պահպանելու նպատակով: Այդուհանդերձ, նշենք, որ Սարգսյանը նախկինում բազմիցս հրապարակայնորեն հայտարարել էր, որ մտադիր չէ դառնալ վարչապետ կամ պահպանել նախագահի պաշտոնը: Մինչդեռ, նրա ընդդիմախոսները պնդում են, որ գործող նախագահը, ով 1999թ.-ից գլխավորում է իշխող Հանրապետական կուսակցությունը, մտադիր է զբաղեցնել Ազգային ժողովի նախագահի, այսինքն` երկրի ղեկավարի պաշտոնը: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Գուսևը վստահ է, որ Հայաստանում նախագահականից խորհրդարանական համակարգին անցումը վաղաժամկետ է:Արևմուտքի կողմից հետխորհրդային տարածքի նկատմամբ խիստ քաղաքական և տնտեսական ճնշման պայմաններում, ինչպես նաև նկատի ունենալով Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, առաջիկա երկու տարիներին հանրապետության համար առավել նախընտրելի է պահպանել նախագահական կառավարման համակարգը”, — “ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ”-ի հետ զրույցում նշեց փորձագետը: Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ ընթացող որոշ քաղաքական գործընթացներ ստիպում են մի շարք պետությունների, այդ թվում` հետխորհրդային տարածքում, անցում կատարել դեպի խորհրդարանական համակարգ: Բայց, ինչպես ցույց է տալիս փորձն ու գունավոր հեղափոխությունների իրադարձությունները, նման անցումը դրական արդյունքների չի բերում:Մեր կարծիքով, նախագահական-խորհրդարանական կառավարման ձևի պահպանումը հանդիսանում է Հայաստանի համար առավել ընդունելի տարբերակ”, — նշեց Գուսևը: Նշենք, որ Հայաստանում սկսված սահմանադրական բարեփոխումների գործընթացի արդյունքում հանրապետությունը պետք է անցում կատարի նախագահականից դեպի խորհրդարանական կառավարման ձևին: Բարեփոխված սահմանդրության վերջնական տարբերակը դեռևս պատրաստ չէ: 2015թ.-ի հուլիսի 1-ից 2-ը փորձագիտական հանձնաժողովն իր առաջարկները կներկայացնի Վենեցիական հանձնաժողովին: Մինչև օգոստոս կանցկացվեն նաև խորհրդակցություններ քաղաքական կուսակցությունների հետ, իսկ այնհուտև արդյունքները կներկայացվեն նախագահին: Սահմանադրական բարեփոխումների փաթեթը Ազգային ժողովում կքննարկվի այս տարվա աշնանը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …