Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Երևանին և՞ս ջրհեղեղ է սպառնում

Երևանին և՞ս ջրհեղեղ է սպառնում

«Հայհիդրոէներգո» նախագծի գլխավոր հիդրոլոգ Ռոլանդ Մանուկյանը  «Ժամանակ» թերթի հետ զրույցում զգուշացրել է, որ Թբիլիսիում հունիսի 13-ի գիշերը տեղի ունեցած բնական աղետը, որ խլել է արդեն 19 մարդու կյանք եւ  մոտ $40 միլիոն վնաս հասցրել, սպառնում է նաեւ Հայաստանին։ Հայաստանն այս առումով որեւէ կերպ ապահովագրված չէ»,- համոզմունք է հայտնել նա: RUSARMINFO-ն նույն թեմայի շուրջ զրուցել է Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայհիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանի հետ: Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեհեղը չի կարող կրկնվել Երևանում: RUSARMINFO-ի հետ զրույցում նման տեսեկատ է հայտնել Զարուհի Պետրոսյանը: «Նմանատիպ երևույթի վերաբերյալ կանխատեսումներ առայժմ չկան: Անգամ առատ տեղումների դեպքում Երևանին վտանգ չի սպառնում», — հավաստիացրել է նա: Խոսելով Գետառ և Հրազդան գետերի հնարավոր վարարման մասին, Զարուհի Պետրոսյանը նշել է, որ այդ գետերի հետ կապված խնդիրները, կարծես թե, լուծվել են: Փորձագետի խոսքով, առաջիկա չորս օրերին ՀՀ-ում որոշակի տեղումներ են կանխատեսվում օրվա երկրորդ կեսին և գիշերային ժամերին: Անդրադառնոլով Թբիլիսիում տեղի ունեցած եղանակային փոփոխություններին, Զարուհի Պետրոսյանը նշել է, որ դրանք ներզանգվածային բնույթի տեղումներ են, որոնք հատուկ են Անդրկովկասի տարածաշրջանին հատկապես մայիս-հունիս ամիսներին: Հիշեցնենք, որ կիրակի գիշեր Թբիլիսիում հորդառատ անձրևից առաջացած ջրհեղեղի պատճառով ջրի տակ էին անցել բնակելի շենքեր ու փողոցներ, ինչպես նաև կենդաբանակն այգին: Նախնական տվայլներով՝ մահացածների թիվը 19 է: Հասված վնասի չափը գնահատվում է  $18 մլն:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …