Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Ադրբեջանական հյուրընկալություն: սուլոցներ`ընդդեմ հայերի, վրաերթ` ավստրիացի մարզիկների համար

Ադրբեջանական հյուրընկալություն: սուլոցներ`ընդդեմ հայերի, վրաերթ` ավստրիացի մարզիկների համար

Բաքվում կայացած Եվրոպական խաղերի բացման արարողությանը մարզադաշտը ողջունել է Հայաստանի ազգային հավաքականին սուլուցներով: Մարզադաշտում հավաքվածները` մեծամասամբ ադրբեջանցիներ, սկսել են վիրավորանք հիշեցնող սուլոցներ արձակել, երբ Հայաստանի ազգային հավաքականը եռագույնի ներքո անցել է մարզադաշտով: Այդուհանդերձ, հանդիսատեսի նման վերաբերումունքը չի ընկճել Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Հրաչյա Ռոստոմյանին, ով դրոշը ձեռքին հպարտությամբ քայլել է մարզադաշտով: Բացման արարողությանը ներկա պետությունների ղեկավարները ականատեսն են եղել ադրբեջանցիների նման անհարգալից վերաբերմունքին: Դեռևս հայտնի չէ, թե ինչպես է բացատրել Իլհամ Ալիևը ներկա բարձրաստիճան հյուրերին մարզադաշտի նման պահվածքը: Հիշեցնենք, որ բացման արարողությանը ներկա են գտնվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Մոնակոյի արքայազն Ալբերտ 2-րդը, Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը: Եվրոպական խաղերը ողբերգական մեկնարկ են ունեցել ավստրիացի մարզինկների համար, որոնք Բաքվում վրաերթի են ենթարկվել ավտոբուսի վարորդի կողմից: Ավստրիայի սինքրոն լողի ազգային հավաքականի երեք մարզուհի` Վանեսա Սախինովիչը, Լունա Պաժերը և Վերենա Բրեիտը տարբեր կարգի և ծանրության վնասվածքներ են ստացել վրաերթի ենթարկվելու հետևանքով: Սախինովիչն ու Պաժերն անմիջապես տեղափոխվել են Վիեննա: Մարզուհիներից Սախինովիչի վիճակը գնահատվում է որպես առավել ծանր, նա շարունակում է գտնվել արհեստական կոմայի մեջ: Նշենք, որ Եվրոպական խաղերն անցկացվում են հունիսի 12-ից 28-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …