Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Հայաստանի պատվիրակությունը Բաքվում ուժեղացված հսկողության տակ է VIDEO

Հայաստանի պատվիրակությունը Բաքվում ուժեղացված հսկողության տակ է VIDEO

«Հայաստանի հավաքականի վեց հոգանոց առաջին խումբը Բաքու է ժամանել երեկ երեկոյան: Օդանավակայանից պատվիրակությունը ադրբեջանական ավտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ ուղեւորվել է Օլիմպիական ավան: Հայաստանի պատվիրակությունը բնակվում է ավանի 7/5 շենքում: Նույն շենքում բնակվում է նաեւ Շվեդիայի պատվիրակությունը, որի կազմում կա Բարսեղյան ազգանունով հայ ըմբիշ»: Կարեն Գիլոյանի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի պատվիրակությունը գտնվում ադրբեջանական անվտանգության ծառայության աշխատակիցների գրեթե շուրջօրյա հսկողության տակ: «Այս մասին կա փոխադարձ պայմանավորվածություն», — ասում է պատվիրակության մամուլի պատասխանատուն: «Պայմանավորվել ենք, որ մենք կտեղեկացնենք նաեւ մեր տեղաշարժի մասին, քանի որ հակառակ պարագայում կարող են թյուրիմածություններ լինե: Իսկ դա ո՛չ մեզ է պետք, ո՛չ էլ հյուրընկալող կողմին»: Հանրային հեռուստաընկերության սպորտային մեկնաբանը մանրամասներ է հաղորդել նաեւ առաջիկա մարզական ելույթների օրակարգից. «Հունա-հռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը հայ մարզիկներից առաջինը գորգ դուրս կգա հունիսի 13-ին: Հուսով եմ, մեր մարզիկները լավ կմասնակցեն, որովհետև ոգին բարձր է, մարտական ենք տրամադրված, հաղթանակի համար առայժմ ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում», — նշում է Կարեն Գիլոյանը: Հայսատանի պատվիրակությունը ավանի տարածքից դուրս է գալու միայն մրցումների օրերին, ասում է մամուլի պատասխանատուն,- «Հասկանալի է, որ ադրբեջանցի երկրպագուների մեծ բանակ է լինելու, իսկ այդ պայմաններում, կարող են փոքր սադրանքներ լինել, հնարավոր է լարվածություն ստեղծվի: Ամեն դեպքում, մեզ այդ մասին տեղեկացրել են, խնդրել են, որ մենք չպատասխանենք սադրանքներին և անենք հնարավորինս, որ տհաճ թյուրիմացություններ չլինեն», — Հայ երկրպագուներին Կարեն Գիլոյանը կոչ է անում օգտագործել հայ մարզիկների ելույթներին հետեւելու Հայաստանի հանրային հեռուստաընկերության տրամադրած հնարավորությունը: Հիշեցնենք, որ Առաջին եվրոպական խաղերը տեղի են ունենալու Բաքվում հունիսի 12-28-ը: Հայ մարզիկները հանդես են գալու վեց մարզաձևերում:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …