Суббота , 20 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Բառանի սպանությունը Թուրքիայում քաղաքացիական պատերազմ կհրահրի

Բառանի սպանությունը Թուրքիայում քաղաքացիական պատերազմ կհրահրի

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը հայտարարել է, որ Թուրքիային քաղաքացիական պատերազմ է սպառնում ու մեղադրել երկրի ղեկավարությանը անգործության մեջ: Վերջին օրերին Դիարբեքիրում մի քանի լուրջ միջադեպեր են տեղի ունեցել: Անցած ուրբաթ օրը երկու պայթյուն է որոտացել: Այդ ահաբեկչական հարձակումների հետևանքով երեք մարդ է մահացել, ևս 80-ը հոսպիտալացվել են: Իսկ երեքշաբթի անհայտները գնդակահարել են իսլամական կուսակցության ակտիվիստ Հյուդա Հայթաչ Բառանին: Այդ իրադարձություններից հետո Դիարբեքիրի տարբեր թաղամասերում փոխհրաձգություն է սկսվել, ինչի հետևանքով երեք մարդ է զոհվել, 11 հոգի՝ վիրավոր, ևս 17-ը ձերբակալվել են: «Որոշ ուժեր քաղաքացիական պատերազմ են հրահրում, իսկ վարչապետը և նախագահն ընդհանրապես չեն երևում, լռում է նաև ներքին գործերի նախարարության ղեկավարը: Նրանք ակնկալում են, որ երկրում քաոս կսկսվի և մարդիկ կափսոսա՞ն, որ Արդարադատության և զարգացման կուսակցությունը այլևս իշխող ուժ չէ: Մենք դա թույլ չենք տա: Թուրքիան զարգանալու է ժողովրդավարության ճանապարհով՝ այդ կուսակցության հետ կամ առանց դրա», — հայտարարել է Դեմիրթաշը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …