Четверг , 28 марта 2024
amru
Главная / Без рубрики / Բալ: Հայաստանից՝ սիրով

Բալ: Հայաստանից՝ սիրով

Հայաստանից 2015 թ ընթացքում ընդհանուր առմամբ արտահանվել է 392 տոննա բալ, որից 323 տոննան ՝ Ռուսաստան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: «Անցած տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել է 289 տոննա բալ, որից 255-ը նորից Ռուսաստան», — հայտարարել է նա: Ի պատասխան այն հարցին, թե ինչով է դա պայմանավորված, փոխնախարարն ասել է, որ արտահանման ծավալն ավելացել է առատ բերքատվության հետևանքով, ինչպես նաև այն հանգամանքով, որ արտահանողները ավելացնում են դեպի Ռուսաստան արտահանվող մթերքների ծավալը:  Այս տարի բալի արտահանումը ավելացել է 100 տոննայով: Հիշեցնենք, որ համաձայն Մոսկվայի Առևտրի և ծառայությունների վարչության տվյալների՝ ռուսական և հայկական կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել 2015թ. ավելացնել մոսկովյան շուկաներ արտահանվող մրգի, բանջարեղենի, պահածոների, ձկնեղենի և պանրի ծավալները:  

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …