Ռուբեն Գրիգորյան՝ ինչպես բանականությունը պետք է հաղթի չարին ՎԻԴԵՈ — Rusarminfo
Понедельник , Ноябрь 20 2017
ВАЖНОЕ
Главная / Հարցազրույց / Ռուբեն Գրիգորյան՝ ինչպես բանականությունը պետք է հաղթի չարին ՎԻԴԵՈ

Ռուբեն Գրիգորյան՝ ինչպես բանականությունը պետք է հաղթի չարին ՎԻԴԵՈ

Այն մասին, թե ինչու էր այսօր անհրաժեշտ ստեղծել Հայկական թանգարանը Հայ ժողովուրդը՝ հինավուրծ ժողովուրդ է: Բնական է, որ նա ապրել եւ արարել է, նա չէր կարող չարարել: Նա արարել է նաեւ քաղաքակրթության հիմքերը: Իսկ երբ մի օր եկան անսիրտ ու անհոգի մարդիկ, նրանք ձեռք բարձրացրեցին հենց այդ հիմքերի վրա: Անհրաժեշտ էր ցույց տալ այդ ամենը: Եվ մենք փորձեցինք ընտրել այնպիսի միջոց, որով հնարավոր կլիներ հասնել այդ նպատակին՝ ցուցադրել այն, որ հայ ժողովուրդը, այն ժողովուրդն է, որը արարել է քաղաքակրթության հիմքերն ու մշակույթը: Իսկ այն մարդիկ, ովքեր ստեղծեցին Ցեղասպանության նախադեպը, ձեռք բարձրացրեցին մարդկության հիմքերի վրա: Իսկ այն ժողովուրդները, որ քաղաքակիրթ լռությամբ հետևում էին այս ամենին, փակելով աչքերը, արդյունքում իրագործեցին մարդկությունը ինքնաոչնչացման այս գործողությունը: Չապրած կյանքեր Ոչ ես, ոչ հայրս, ոչ էլ նույնիսկ պապս Ցեղասպանության ականատեսը չենք եղել, սակայն ես զգում եմ այդ ցավը և կարեկցանքը ու, վստահ եմ, որ այդ զգացմունքները կփոխանցվեն իմ որդուն: Ստացվում է, որ այդ զգացմունքները փոխանցվում են գենետիկորեն: Այո, մենք լսել ենք այդ իրադարձությունների մասին, մենք զգում ենք այդ ցավը, այդ բութ ցավը, վիրտուալ կարեկցանքը: Հայերի մեծ մասը, ցավոք, չի պատկերացնում, թե իրականում, ինչ է տեղի ունեցել: Իսկ իրականում հայերը զրկվեցին իրենց գենետիկական ժառանգությունից ու հայրենիքից: Չապրած կյանքեր, ավանթույթներ, տաղանդավոր գեներ… այս ամենը պետք է փոխանցվեր ժառանգաբար, սերնդից սերունդ, սակայն դա տեղի չունեցավ, քանի որ տեղի ունեցավ կոտորած: Կարծում եմ, անցնելով թանգարանի ցուցասրահներով, յուրաքանչյուր մարդ կվերապրի այս ամենը: Ինչի՞ համար է դա պետք: Հետաքրքիր հարց է: Իսկ ինչի՞ համար է առհասարակ պետք պատմությունը: Առաջին հերթին, այն կանխարգելում է սխալների կրկնությունը: Իսկ դրանք ողբերգական սխալներ են: Մարդն ինքն իրեն պետք է հարցնի, թե ի՞նչ է պետք անել սխալները կանխարգելելու համար: Նախեւառաջ մարդը պետք է ուժեղ լինի, ուժեղ կամք ունենա, կրթված լինի, տոկուն, նրա երկիրը պետք է զարգացած գիտություն, տնտեսություն, մշակույթ ու բանակ ունենա: Ու այդ դեպքում, երբ մարդն իրեն ուժեղ կզգա, այն ցավը, որը զգում է՝ կնահանջի: Հարց է առաջանում, թե ինչպե՞ս հասնել դրան:   Սկզբում եղել է բառը Ուրեմն, մենք կգտնենք այդ բառը: Դա կարող է միայն մեկ բառ լինել. երբ խոսքը ազգային շահերի մասին է գնում, յուրաքանչյուր հայի համար իր անձնականը պետք է երկրորդական դառնա: Եթե յուրաքանչյուր հայ այդ սկզբունքով ապրի, այդ դեպքում մենք ուժեղ կլինենք: Թանգարանի միջոցով ես փորձում եմ կոչ անել հայերին սթափվել, մտածել ապագայի մասին: Բանական մարդը պետք է հասկանա, որ նա կամ ընտրում է ինքնաոչնչացման ուղին, կամ էլ սկսում է գիտակցել, որ այդ ուղին տանում է դեպի անդունդը: Ե՞րբ է առաջացել մարդը, ես չգիտեմ, սակայն մենք կարող ենք պատկերացնել, որ նա դժվար թե ունեցել է այն բոլոր բացասական զգացմունքները, որոնք բնորոշ են ժամանակակից մարդկությանը:   Գիտելիքներն ու բանականությունը՝ հոմանիշներ չեն Երբ մարդը ծնվում է, նա չի մտածում այն մասին, որ պետք է սպանի իր նմաններին: Գիտելիքները և բանականությունը՝ հոմանիշներ չեն: Գիտելիքը այն է, ինչը ձեռք է բերվում տարիների ընթացքում: Դուք կարող եք շատ գիտելիք ունենալ, սակայն չլինել բանական մարդ: Գիտելիքը, կրթությունը, բոլոր գիտական ձեռքբերումները, նաև ռազմական ոլորտում, այդ թվում նաեւ մասսայական սպանություններ իրագործելու համար ստեղծված զենքը, այս ամենը կշեռքի մեկ կողմում է, մյուս կողմում՝ մարդու այն բանականությունն է, որն իրեն դրդում է ինքնաոչնչացման գնալ, որովհետեւ մարդն ագահ է, նախանձ է, ձգտում է ավելի ու ավելի հարստանալ: Այս զգացմունքներն են ինքնաոչնչացման հիմքում: Հենց այստեղ է, որ բանականությունը պետք է գերակայի եւ հուշի մարդուն, որ այսպես այլեւս չի կարելի: Բանական մարդու զգացմունքները ուրիշ են՝ դա բարեպաշտությունն ու ազնվությունն է, խիղճն է ու կարեկցանքը: Տեղեկանք՝ Ռուբեն Գրիգորյան՝ «ՌուցոգԻնվեստ» հոլդինգի նախագահ, ազգային բարերար: Տնտեսական գիտությունների թեկնածու, «Ռուսաստանի պատվավոր շինարար», Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի կառուցման հովանավորներից մեկն է և Մոսկվայի հայկական թանգարանի հիմնադիրը:   http://www.youtube.com/watch?v=u_YhNBZDND4        

Смотрите также

Ալեքսեյ Մարտինով. «Եկել է պատմական որոշում կայացնելու ժամանակը՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչման շուրջ »

Մայիսի 5-ին Հայաստանի կառավարությունը կքննարկի Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծը, որի հեղինակներն են ՀՀ ԱԺ …

ADISORD DESIGN