Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Պուտին. ռուսական ռազմաբազան կայունացնող դեր է կատարում տարածաշրջանում

Պուտին. ռուսական ռազմաբազան կայունացնող դեր է կատարում տարածաշրջանում

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան «որեւէ մեկի դեմ ուղղված չէ»: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Corriere della Sera իտալական թերթին տված հարցազրույցում: «Հայաստանում ռուսական ռազմաբազայում խորհրդային ժամանակներից մնացել է մեր ռազմական ստորաբաժանումը, որը տարածաշրջանում որոշակի կայունացնող դեր է կատարում, սակայն այն ուղղված չէ որեւէ մեկի դեմ: Մենք փակել ենք մեր ռազմաբազաները աշխարհի տարբեր վայրերում՝ Կուբայում, Վիետնամում և այլ երկրներում: Այսինքն, մեր քաղաքականությունը ագրեսիվ և հարձակողական բնույթ չի կրում», — ասել է Պուտինը: Հիշեցնենք, որ 2010 թվականի օգոստոսի 20-ին Հայաստանի և Ռուսաստանի  պաշտպանության նախարարների ստորագրած փաստաթղթով փոփոխություններ կատարվեցին ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի մասին 1995 թվականի մարտի 16-ի պայմանագրում՝ ներկայության ժամկետը երկարաձգվելով 24 տարով` մինչև 2044 թվականը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …