Среда , 24 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Թուրքը դանակահարել է հորը հայերին փրկելու համար

Թուրքը դանակահարել է հորը հայերին փրկելու համար

1915թ.-ին Օսմանյան կայսրությունում գտնվել են ազգությամբ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր, վտանգի ենթարկելով սեփական և իրենց հարազատների կյանքը, հրաժարվել են իրականացնել Թալեաթի, Էնվերի և այլ երիտթուրք հանցագործների սարսափազդու ծրագիրը: 

Հայկական «Անի» հետազոտական կենտրոնը ներկայացնում է նրանցից մեկի` Մուսթաֆա աղա Ազիզ օղլուի պատմությունը: Մուսթաֆան եղել է Մալաթիայի քաղաքապետը, բայց նրան չի հաջողվել կանխել հայերի զանգվածային տեղահանումն ու ջարդերը, այդուհանդերձ, նա իր տանը թաքցրել է մի քանի հայերի:

Այս քայլի համար Մուստաֆային սպանել է սեփական որդին` «Իթթիհատ վե Թերաքի» կուսակցության մոլի անդամն ու ջատագովը, «գյավուրների (անհավատների) հանդեպ դրսևորած հոգատարության համար»: Այլ «անհնազադների» շարքում են հիշատակվում Քաստեմոնի ղեկավար Ռեշիդ փաշան, Էրզրումի կառավարիչ Թախսիս բեյը, Բասրայի կառավարիչ Ֆերիտ բեյը և այլք:

Այս պաշտոնյանները հեռացվել են աշխատանքից` զիջելով իրենց տեղն առավել հնազանդներին, որոնք կյանքի են կոչել հայերի ոչնչացմանն ուղղված ծրագիրը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …