iuorao.ru
kidstravel2.com
theisabellatrust.org
vmayakovsky.ru
пинап
казино олимп
aviator
pinco
verde casino
Четверг , 22 января 2026
amru
Главная / Без рубрики / Մոսկվայից Երևան չվերթները հետաձգվել են ուժեղ ամպրոպի պատճառով ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոսկվայից Երևան չվերթները հետաձգվել են ուժեղ ամպրոպի պատճառով ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոսկվայի օդակայաններում տրանսպորտային կոլլապս Է: Նախորդ օրը տեղացած առատ անձրեւի պատճառով, որը ուղեկցվում էր ուժեղ ամպրոպով ու կայծակի հարվածներով, Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում չեղյալ են հայտարարվել եւ հետաձգվել տասնյակ միջազգային եւ դաշնային չվերթներ: Հայտարարվել է վտանգի կարմիր աստիճան: Վերջին տվյալների համաձայն Շերեմետյեվո օդանավակայանում չեղյալ է համարվել 30 չվերթ, մինչեւ եղանակային պայմանների բարելավումը հետաձգվել է 44-ը, Դոմոդեդովոյում հետաձգվել 78, չեղյալ համարվել 4-ը, Վնուկովոյում հետաձգվել 7-ը չվերթ: Ընդհանուր առմամբ մոսկովյան երեք օդանավակայաններում հետաձգվել է 129, իսկ չեղյալ համարվել 34 չվերթ: Հետաձգված ու չեղյալ հայտարարված չվերթների ցանկում են նաեւ Շերեմետյեվո օդանավակայանից Аэрофлот ընկերության Մոսկվայից Երեւան ուղեւորվող 4 չվերթները, որոնցից հետաձգվել են երեքը, չեղյալ համարվել մեկը: Մեզ հաջողվել է կապ հաստատել Аэрофлот – ի մամլո քարտուղար Մաքսիմ Ֆետիսովի հետ: Նրա հաղորդած տեղեկությունների համաձայն, այժմ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները, հետաձգված չվերթների ուղեվորներին Երեւան տեղափոխելու ուղղությամբ, թեեւ, մամլո խոսնակի հավաստիացմամբ, այս դեպքում ամեն ինչ կախված է եղանակից: Ավիաընկերության ներկայացուցչի փոխանցմամբ , օդանավակայանում հետաձգված չվերթների ուղեւորներին տրամադրվում է սնունդ, տաք եւ սառը ընպելիք: Аэрофлот- ի մամլո խոսնակը տեղեկացնում է նաեւ Եւրեւանից Մոսկվա ժամանող չվերթների գրաֆիկում տեղի ունեցած փոփոխությունների մասին, որոնց արդյունքում հետաձգվել է նաեւ հետադարձ չվերթների մի մասը: Այս չվերթների մասին տեղեկություններ ավիափոխադրողի ներկայացուցիչը խորհուրդ է տալիս ստանալ Զվարթնոց օդանավակայանից: Մեր թղթակցի Շերեմետյեվոյում գտնվելու պահին առավել ծանր վիճակում էին Մոսկվա Երեւան հետաձգված չվերթների երեխաներով ընտանիքները: Օդանավակայանում գոյացած մարդկային մեծ կուտակումների արդյունքում զբաղված էին գրեթե բոլոր նստատեղերը, եւ մաքսային գոտում գտնվող ուղեւորները ստիպված էին կանգնած սպասել իրենց ինքնաթիռների չվերթին: Ավիափոխադրող ընկերությունների այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ վերականգնել բոլոր չվերթների ժամանակացույցը հնարավոր կլինի միայն կեսգիշերին մոտ, եթե, իհարկե, եղանակը չմատուցի նոր անակնկալներ: Իսկ ռուսական մետեոծառայությունների տվայլներով, այսօր Մոսկվայում նույնպես սպասվում է անձրեւային եղանակ, հնարավոր է նաեւ քամու ուժգնացում եւ ամպրոպ:

Добавить комментарий

Смотрите также

Opinion: «Khazakstan and Belarus won’t publicly support Sargsyan’s statement on Baku’s threats»

On May 31, the presidents of member countries of the Eurasian Economic Union held a …

humanics-es.com
insccu.com
investvostok.ru
pin up casino
1вин
online casino not covered by gamstop