Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո ՀՀ քաղաացիների համար պարզեցվել ՌԴ տարածքում աշխատանքային գործունեություն ծավալելու գործընթացը, որին զուգահեռ, ՀՀ քաղաքացիները, ովքեր օրինական հիմունքներով բնակվում և աշխատում են ՌԴ տարածքում, պետք է նաեւ պարտադիր սոցիալական ապահովագրության համակարգում ընգրկվեն: Սա ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է տալիս օգտվել ռուսական սոցիալական ապահովագրության համակարգով ընձեռնված արտոնություններից և ստանալ համապատասխան վճարումներ: «ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ»-ի հետ զրույցում իրավաբանների ռուս-հայկական ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանը, ով զբաղվում է նաև միգրացիոն հարցերով, պարզաբանեց, որ 2015թ սկզբից ՀՀ քաղաքացիներին օրինական կերպով վճարվում է նպաստ այսպես կոչված “հիվանդության թերթիկ”-ի հիման վրա, “դեկրետ” գնալու դեպքում, ինչպես նաև հատուկ նպաստ ՌԴ տարածքում թաղման ծախսերը հոգալու hամար: «Որպեսզի աշխատանքային հարաբերությունները ստանան օրինական, իրավաբանորեն կարգավորվող բնույթ, հարկավոր է պահապանել որոշ փաստաթղթային նորմեր, որոնք պետք է արձանագրված լինեն աշխատանքային պայմանագրում: Խոսքը սոցիալական երաշխիքների՝ մասնավորապես աշտատողի սոցիալական և բժշկական ապահովագրության մասին է», — ասաց Կիրակոսյանը. Նա նաև նշեց, որ երբ ՀՀ քաղաքացին ՌԴ տարածքում աշխատանքային գործունեություն է ծավալում և ունի սոցիալական և բժշկական ապահովագրության պոլիս, ապա նա պարտավոր է գործատուին ներկայացնել այդ փասթաթղթերը: Իսկ ապահովագրական պոլիսի բացակայության դեպքում, գործատուն ինքն է պարտավորվում ձևակերպել անհրաժեշտ փասթաթղթերը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի տարածքում գտնվող հայ աշխատանքային միգրանտների համար 2015 թվականի հունվարի 1-ից նոր պայմաններ են գործում, համաձայն որոնց, աշխատանքի անցնելու համար այսուհետեւ անհրաժեշտ չէ ունենալ աշխատանքի թույլտվություն կամ էլ արտոնագիր: ՀՀ քաղաքացին աշխատանքային գործունեություն է ծավալում Ռուսաստանի դաշնության տարածքում ՌԴ քաղաքացու հետ հավասար պայմաններում: Ռուբեն Կիրակոսյանը նաեւ նշեց է, որ Ռուսաստանում աշխատանքի անցնելու համար ՀՀ քաղաքացուն այժմ անհրաժեշտ է պետք է երկու փաստաթուղթ՝ անձնագիր եւ միգրացիոն քարտ, վերջինում որպես ՌԴ ժամանելու նպատակ անհրաժեշտ է նշել աշխատանքը: ՌԴ սահմանը հատելուց հետո ՀՀ քաղաքացին պարտավոր է աշխատանքի անցնել և պաշտոնապես գրանցվել երեք ամիսների ընթացում, հակառակ դեպքում՝ միգրացիոն քարտը անվավեր է ճանաչվում: Փաստաբանը նաեւ նշում է, որ եթե գործատուն չի ցանկանում պաշտոպապես գրանցել ՀՀ քաղաքացուն, նա կարող է դիմել Աշխատանքային տեսչություն, դատախազություն, դատարան և, իհարկե, փաստաբանների օգնությանը: ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության տրամադրած տվյալներով, 2015 առաջին առեամսյակի ընթացքում Ռուսաստանի տարածքում գտնվել է շուրջ 517 հազար ՀՀ քաղաքացի, միգրացիոն գրանցում ունեն շուրջ 208 հազարը և շուրջ 172 հազար ՀՀ քաղաքացի ունի ժամանակավոր կացության ու բնակության թույլտվություն:
Смотрите также
Opinion: Bundestag won’t vote in favor of Armenian Genocide resolution
On June 2 the German Bundestag will vote on a resolution on the recognition and …