«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ, որը պատկանում է «ИНТЕР РАО» ռուսական ԲԲԸ, մայիսի 8-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Հայտում ընկերությունն առաջարկել է սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 17,08 դրամով, 41,85 դրամից 58,93 դրամ ( ցերեկային սակագին), 31,85 դրամից 48, 93 դրամ (գիծերային սակագին): Որպես նման որոշման հիմնավորում «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ ղեկավարությունը բերում ստեղծված իրավիճակը, երբ գործող ցածր սակագնի պատճառով ընկերությունը մեծ վնասներ է կրում, եւ իվիճակի չէ գործունեություն ծավալել: Ինչպես թանկացման մասին առաջարկը, այնպես էլ այդ որոշման հիմնավորումը հայ սպառողների բացասական արձագանքին արժանացավ: Նկատի ունենալով հարցի հնչեղությունը՝ «ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ» -ն մեկնաբանությւոններ համար դիմել է «ИНТЕР РАО» ԲԲԸ մամլո-ծառայությանը: Ներկայացնում ենք «ՌՈՒՍԱՐՄԻՖՈ» -ի հարցման պաշտոնական պատասխանը «ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ» — Ներկայացրեք «ИНТЕР РАО» ԲԲԸ պաշտոնական դիրքորոշումը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված: Մամլո—ծառայություն — Հայկական կողմի ընդունած սակագնային որոշումներն ու գնագոյացման մեխանիզմների շտկումը թույլ չեն տալիս «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ ապահովել առանց վնասների գործունեություն: Իհարկե, սակագնային որոշումները բնակչության կողմից միշտ քննադատաբար են ընդունվում, սակայն, այս դեպքում խոսքը գնում է էլեկտրացանցերի կայուն աշխատանքի մասին: Որքան ցածր է սակագինը, այնքան ավելի մեծ է ընկերությունում դրամային միջոցների դեֆիցիտը և այդքան էլ ավելի դժվար է միջոցների ներգրավումը: Սա դանդաղորեն պայթող ռումբի է նման: Եթե սակագինը փոխել ոչ բավարար չափով, մեկ տարի անց ընկերությանը գոյատևելու համար սակագնի ավելի մեծ փոփոխություն անհրաժեշտ կլինի: «ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ» — Որքանո՞վ է համաձայնեցված «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ նախաձեռնությունը «ИНТЕР РАО» ԲԲԸ հետ: Մամլո—ծառայություն — «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրել է հաշվարկները : Հիմա հանձնաժողովը պետք է գնահատական տա դրանց: «ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ» — Արդյո՞ք «ИНТЕР РАО» ԲԲԸ «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի հիմնավորումը բավարար է համարում սակագինը բարձրացնելու համար: Մամլո—ծառայություն — 2014թ-ին փոփոխված էներգաբալանսը, որը կապված էր ՀԷԿ-երի արտադրության կրճատման և Ատոմակայանի պարապուրդի հետ, «Հայաստանի էլեկտրացանցերում» 27,6 մլրդ դրամի դեֆիցիտի առաջացրեց: Այդ գումարից 5,4 մլրդ դրամը, համաձայն ընկերության սակագնային մարժայի հաշվարկման մեթոդիկայի ներկայիս կանոնադրության, չի փոխհատուցվելու: Ներկա սակագնային տարում էներգաբալանսի հետ կապված խնդիրները շարունակվում են և հավելյալ վնասները կանխատեսվում են 10 մլրդ դրամի չափով: Եվ սա ի հավելումն ներկայիս վնասների ծավալին: Առաջացած վնասների փոխհատուցումը հնարավոր է միայն ընկերության ազատ միջոցների հաշվին, որոնք մնացել են պարտադիր ծախսերը կատարելուց հետո: Նման միջոցների ձևավորման հարցերը, որպես կանոն, քննարկվում են սակագնի փոփոխման ընթացքում: Արդյո՞ք հնարավոր է լուծել այս հարցերը առանց սակագնի բարձրացման: Այս հարցին կարող է պատասխանել միայն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: «ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ» — Կատարվու՞մ են արդյոք քայլեր «Հայաստանի էլեկտրացանցեր»-ի վնասների կրճատմանն ուղղությամբ: Մամլո—ծառայություն — «Հայաստանի էլեկտրացանցեր»-ը մաքսիմալ օգտագործում է ծախսերի կրճատման հնարավորությունները: Ընկերությունն օգտագործում է «ИНТЕР РАО» ի փորձը, որը Ռուսաստանում ամենաարդյունավետներից մեկն է էներգետիկայի բնագավառում: Սակայն, «Հայաստանի էլեկտրացանցեր»-ի հնարավորությունները մեծ հաշվով արդեն սպառված են: Ներկա իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ են հետևյալ քայլերը՝ «Հայաստանի էլեկտրացանցեր»-ի պարտքի ֆիքսումը, դրա մարման մեխանիզմների և ժամկետի մշակումը, ճգնաժամային իրավիճակի ստեղծամն պատճառնների վերլուծությունն ու այդ պատճառների վերացման քայլերի մշակումը: Հարկավոր է վերանայել մեծածախ շուկայի պայմաններն այնպես, որ շուկայի յուրաքանչյուր մասնակից պատասխանատվություն կրի էլեկտրաէներգիայի արտադրության պլանային պարտավորությունների խախտման դեպքում: Այս դեպքում բոլորը կսկսեն ավելի մեծ պատասխանատվությամբ աշխատել և ծրագրավորած ցուցանիշների շեշտակի շեղումներից հնարավոր կլինի խուսափել:
Главная / Без рубрики / Ռուսական «ИНТЕР РАО»-ն կողմ է Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը
Смотрите также
Փորձագետ. «Բունդեսթագը չի ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը»
Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը կքվեարկի Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի շուրջ: Բանաձևի նախագիծն արդեն …