Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Վիզային ռեժիմը Հայաստանի և ԵՄ-ի միջև հնարավոր է ՝ հանվի

Վիզային ռեժիմը Հայաստանի և ԵՄ-ի միջև հնարավոր է ՝ հանվի

Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչսը «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում ասել է, որ ԵՄ-ն կարող է չեղյալ հայտարարել վիզային ռեժիմը Հայաստանի համար: «Մենք վիզային ռեժիմի ազատականացման հնարավորություն ենք ընձեռնում բոլոր գործընկերներին: Հայաստանի ու Ադրբեջանի հարցում որոշակի զարգացում ենք արձանագրել: Եթե Հայաստանը կամ Ադրբեջանը ցանկություն հայտնեն ու բոլոր չափանիշները կատարեն, ես հիմքեր չեմ տեսնում նման հնարավորություն չտրամադրելու համար», — ասել է Լատվիայի ԱԳՆ ղեկավարը: Խոսելով ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների հարցի շուրջ, նա նշել է. «Այս հարցը մենք քննարկել ենք դեռ հունվարին՝ ԵՄ-ՀՀ Խորհրդի նիստին: Մենք պատրաստ ենք Երևանի հետ բանակցություններ սկսել նոր համաձայնագրի շուրջ, որը հիմնված կլինի Հայաստանի հետ դեռ 2013 թվականին ունեցած մեր մշակումների վրա, այսինքն` Ասոցացման համաձայնագրի նախագծից: Սակայն այսօր սկզբունքային տարբերությունն այն է, որ Հայաստանն այսուհետ Եվրասիական տնտեսական միության անդամ է: Եվ մենք պետք է ուղիներ փնտրենք, որպեսզի Հայաստանի՝ ԵՏՄ շրջանակներում ունեցած պարտավորությունները չհակասեն ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացմանը մի շարք ուղղություններով»:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …