Ֆրանսիայում տեղի է ունեցել Ուշու սպորտաձևի Ֆրանսիայի բաց առաջնությունը (Open de France 2015), որին մասնակցել է 200 մարզիկ ողջ աշխարհից: Հայաստանը մրցաշարում ներկայացրել են գյումրեցի Արման Գրիգորյանը և Հովհաննես Վարդանյանը: 56 կգ քաշային կարգում հանդես եկող Արման Գրիգորյանին երկու մարտից հետո հաջողվեց Ֆրանսիայի չեմպիոն դառնալ՝ ժամանակից շուտ ավարտելով եզրափակիչ մենամարտը: Հավելենք, որ հունիսի 13-ին նա կմրցի Եվրոպայի 2014 թվականի և Ֆրանսիայի 2015 թվականի չեմպիոն Բեյհել Թալհայի հետ, որը հայ մարզիկին մարտահրավեր է նետել:
Հայաստանը ներկայացնող երկրորդ մարզիկ Հովհաննես Վարդանյանը (65 կգ), հաղթանակ տանելով երկու հակառակորդների նկատմամբ, դուրս է եկել եզրափակիչ, որտեղ մրցել է թուրք մարզիկի հետ: Մարտը ավարտվել է թուրք մարզիկի նոկաուտով:
Смотрите также
Վերին Լարսն առանց խցանումների. Ռուսաստանում Հայաստանի առևտրի ներկայացուցիչը՝ կանաչ միջանցքի շահեկան լինելու մասին
Հայաստանյան ավտոմեքենաներն անցնում են Վերին Լարսի անցակետը «կանաչ միջանցքով» և առանց ձգձգումների: Այս մասին Հայաստանի …