Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / ՀԱՊԿ-ը երաշխավորում է կազմակերպության բոլոր երկրների անվտանգությունը ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀԱՊԿ-ը երաշխավորում է կազմակերպության բոլոր երկրների անվտանգությունը ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Россия-Сегодня» միջազգային լրատվական գործակալությունում տեղի է ունեցել ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի բրիֆինգը՝ նվիրված  ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ստուգմանը: Վալերի Սեմերիկովը տեղեկացրեց, որ  ստուգման ընթացքում հաջողվել է իրականացնել ճգնաժամային արձագանքման համակարգի կարևորագույն գործողություններ: Նա նաև տեղեկացրեց, որ Տաջիկստանում անցկացվող զորավարժությունները կապված են Աղվանստանում թալիբների ակտիվացման հետ: «Աղվանական Բադախշան քաղաքի 80% գրավված է թալիբների կողմից, որոնց շարքերում նաև Իսլամական Պետության կողմնակիցներ կան: Դուք գիտեք, թե ինչ վնասներ են նրանք հասցնում: Զորավարժությունների վայրը և Տաջիկստանում ՀԱՊԿ ուժերի վերադասավորումը, իհարկե, պատահակն չեն: Սա ՀԱՊԿ պատասխանատվության տարածքն է: Մենք ստիպված էինք արագ արձագանքման հավաքական ուժերը կենտրոնացնել ՀԱՊԿ անդամ որևէ երկրի տարածքում ուժ գործադրելու մեր հնարավորությունները ցուցադրելու համար: Այս առաջանդրանքը հաջողությամբ կատարվել է, — նշեց Սեմերիկովը:

Վալերի Սեմերիկովը նաեւ հավաստիացրեց, որ ՀԱՊԿ զորամիավորումները իվիճակի են երաշխավորել կազմակերպության անդամ երկրների անվտանգությունը: «Հավատացեք՝ այն պոտենցիալը, որն ունեն արագ արձագանքման ուժերը տեխնիկայի և սպառազինության հետ մեկտեղ,  գումարած դրան նաեւ այն միջոցները, որոնք մենք ծրագրում ենք ավելացնել անհրաժեշտության դեպքում, ամբողջությամբ երաշխավորում են ՀԱՊԿ երկրների անվտանգությունը», — հայտարարեց Սեմերիկովը՝ ավելացնելով, որ ակնհայտ ագրեսիայի դեպքում կգործադրվեն բոլոր ուժերը, այդ թվում ՝ ՀԱՊԿ ռեգիոնալ խմբավորումները: ՀԱՊԿ-ի անդամներն են Ռուսաստանը, Բելոռուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջկստանը: Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը ստեղծվել են 2009 թ. և ներառում են շուրջ 22 հազար զինվոր: ՀԱՊԿ կազմի մեջ մտնում են նաև Կենտրոնական Ասիայի արագ արձագանքման հավաքական ուժերը, հավաքական խաղաղապահ ուժերը, հավաքական օդային և հատուկ  գործողությունների համար նախատեսված ուժերը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …