Суббота , 3 июня 2023
amru
Главная / Без рубрики / Հայաստանում «Սփայս»-ն այլևս արգելված է

Հայաստանում «Սփայս»-ն այլևս արգելված է

Մայիսի 14-ին Հայաստանի կառավարությունը երկրում «Սփայս» թմրամիջոցն արգելող որոշում է կայացրել: 

«Իրավապահ մարմիններում աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում պարզվել է, որ դիզայներական թմրամիջոցները, որոնք աշխարհում հայտնի են «Սփայս» անունով, արդեն ներմուծվում են Հայաստան: ԵՏՄ մյուս երեք երկրներում, ինչպես նաեւ Ուկրաինայում եւ մի շարք այլ երկրներում նմանատիպ միջոցներն արդեն արգելված են» , — ասել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Հիշեցնենք, որ դիզայներական թմրամիջոցները, որոնք հայտնի են «Սփայս» անունով, հայտնի թմրամիջոցների սինթետիկ կրկնօրինակն են, բայց կազմության աննշան տարբերություններ ունեն, որոնց պատճառով դրանք ֆորմալ առումով չեն համարվում արգելված:

Добавить комментарий

Смотрите также

Փորձագետ. «Բունդեսթագը չի ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը»

Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը կքվեարկի Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի շուրջ: Բանաձևի նախագիծն արդեն …