Հայաստանում գազի սակագինը սպառողների համար կմնա նույնը: Այս մասին ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։ Նրա խոսքով, երկարատև բանակցությունների արդյունքում ռուսական գազի գինը սահմանի վրա Հայաստանի համար նվազեցվեց 25 դոլարով, սակայն դա չի ազդի ներքին սպառման գազի գնի վրա: «Գազի գինը Հայաստանի բոլոր սպառողների համար չի փոխվի», – ասել է Զախարյանը։ Ինչ վերաբեում է էլեկտրաէներգիային, ապա նախարարը վստահեցրել է, որ կառավարությունն ամեն ինչ արել է, որպեսզի այն չթանկանա, սակայն այս դեպքում ամեն ինչ չէ, որ կախված է կառավարությունից:
Զախարյանը հավելել է, որ վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի էլեկտրական ցանցերն որոշակի պատճառներով լուրջ վնասներ է կրել և իրավիճակը ստիպում է սակագինը բարձրացնել: «Ես կարծում եմ, որ ՀԷՑ-ը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման նոր հայտ է ներկայացրել՝ ելնելով ստեղծված իրավիճակից: Այդ քայլին ստիպել են գնալ նաև վերջին շրջանում փոխարժեքի տատանումները», — եզրափակել է նախարարը:
Смотрите также
Փորձագետ. «Բունդեսթագը չի ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը»
Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը կքվեարկի Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի շուրջ: Բանաձևի նախագիծն արդեն …