Четверг , 28 марта 2024
amru
Главная / Без рубрики / Ղարաբաղի հարցը կքննարկվի Ռիգայում կայանալիք գագաթնաժողովին

Ղարաբաղի հարցը կքննարկվի Ռիգայում կայանալիք գագաթնաժողովին

Մայիսի 21-22-ը Ռիգայում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում Հայաստանը և Ադրբեջանը, հնարավոր է, քննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Ռուսական ԶԼՄ-ներն այսօր հրապարակել են նման տեղեկություն՝ հղում կատարելով ԵՄ-ի ներկայացուցչին, ով ցանկացել է անհայտ մնալ: Sargsyan-Aliev (1)Երեւանի Կովկասի Ինստիտուտի քաղաքագիտության բաժնի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը «ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ»-ի հետ զրույցում ասել է, որ վստահ չէ, որ այդ հանդիպումը կկայանա: «Եթե այն անգամ տեղի ունենա, ապա դա կլինի ոչ թե երկրների ղեկավարների, այլև արտաքին գործերի նախարարների մակարդակով: Այդ հանդիպումը սովորական իրադարձության բնույթ է կրելու: Եթե չեմ սխալվում, Հայաստանի և Ադրբեջանի նախարարները վերջերս են հանդիպել», — ասել է փորձագետը: Սերգեյ Մինասյանը հավելել է, որ կայանալիք հանդիպումից ոչ մի սպասելիք չունի: «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Մոդեստ Կոլերով «ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ երկու պետությունների ղեկավարների հանդիպումը ռեալ է, սակայն այն ֆորմալ բնույթ է ունենալու: «ԵՄ-ն հակամարտության կողմերին ասելիք չունի: Եվրամիությունը միայն անիմաստ ու դատարկ միջոցառում է առաջարկում Հայաստանին», — ասել է Կոլերովը: Նրա խոսքով, ԵՏՄ-ին անդամակցելուց հետո «Արևելյան գործընկերություն» նախագիծը Հայաստանի համար անհեռանկարային է դարձել, բացառությամբ տեխնիկական դրույթների: «ԵՄ-ն փորձում է նոր բովանդակություն հաղորդել «Արևելյան գործընկերություն» ձևաչափին, որը հետաքրքիր կլինի Հայաստանին», — եզրափակել է փորձագետը: Հիշեցնենք, որ Հայաստանը և Ադրբեջանը «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից են, որի անդամ երկրներից են նաև Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …