Այս եզրակացությանն են եկել միջազգային փորձագետները: Save the Children կազմակերպության հետազոտության համաձայն՝ մայրերի համար բարենպաստ երկրների շարքում Հայաստանը 103-րդն է: Հավելենք, որ մայրերի համար բարենպաստ երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցնում Նորվեգիան, երկրորդը Ֆինլանդիան է, երրորդը՝ Իսլանդիան: Ռուսաստանը 56-րդն է: Աղյուսակը կազմելիս հեղինակները հաշվի են առել հետևյալ հիմնական գործոններ. հղի կանանց ու ծննդկանների մահացության մակարդակը, մինչև 5 տարեկան երեխաների առողջությունն ու մահացության մակարդակը, կրթության մակարդակն ու մատչելիությունը, կանանց տնտեսական ու քաղաքական կարգավիճակը։
Смотрите также
Փորձագետ. «Բունդեսթագը չի ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը»
Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը կքվեարկի Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի շուրջ: Բանաձևի նախագիծն արդեն …