Вторник , 23 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Արցախի ընտրությունները լեգիտիմ են ճանաչվել

Արցախի ընտրությունները լեգիտիմ են ճանաչվել

Ո՞րտեղ դնել ստորակետ: Ընտրությունները Լեռնային Ղարաբաղում. ճանաչել չի կարելի չճանաչել:  Մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի են ունեցել Ազգային Ժողովի ընտրություններ: Ընտրություններին մասնակցել է 7 կուսակցություն`  Ազատ Հայրենիք(48 թեկնածու), «Ազգային վերածնունդ»(14 թեկնածու), «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» (34 թեկնածու), «Կոմունիստական կուսակցություն» (14 թեկնածու), «Խաղաղություն և զարգացում» (6 թեկնածու), ՀՅԴ (34 թեկնածու) և «Շարժում — 88» (14 թեկնածու): Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի խոսքերով՝ ընտրողների մասնակցությունը եղել է 70,6 %:  Նա տեղեկացրել է, որ 102,034 հազար ընտրողներից իր քաղաքացիական պարտքը կատարել է 72,039 հազար քաղաքացի: Ընտրությունների ընթացքին հետևել են 110 տեղական և ավելի քան 100 միջազգաին դիտորդներ աշխարհի 30 երկրներից, իսկ լուսաբանել են 90 լրագրողներ տեղական և միջազգային 40 ԶԼՄ-ներից: Ռուսաստանյան դիտորդական առաքելության անդամ, «Яблоко» կուսակցության ներկայացուցիչ Վիկտոր Շեյնիսը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի ընտրությունները անցկացվել են հավասար քաղաքական մրցակցության պայմաններում, իսկ քվեարկության բոլոր փուլերը դրական են գնահատվում: «Ռուսաստանյան դիտորդական առաքելությունը գտնում է, որ 2015թ. մայիսի 3-ին ԼՂՀ-ում անցկացված ընտրությունները ամբողջովին լեգիտիմ էին և համապատսախանում էին ժողովրդավարական ընտրությունների անկացման միջազգային ստանդարտներին և օրենքի տառին», — նշել է Շեյնիսը: Բացի այդ՝ ՌԴ դիտորդական առաքելությունը դիմել է ՄԱԿ-ի անդամ պետությունների խորհրդարաններին ու կառավարություններին է դիմել ԼՂՀ ընտրությունները ուշադրության արժանացնել ու քայլեր ձեռնարկել դրանց ճանաչման համար: Եվրոխորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանակն ընտրությունների մասնակցության ցուցանիշի մասին երազում են մի շարք ովրոպական երկրներ: «Ընտրությունները անցկացվել են միջզգային լավագույն փորձի համապատասխան: Ցավում եմ, որ ԵՄ-ը չի ճանաչում այս ընտրությունները», — նշել է Էնգելը: ԼՂՀ ԿԸՀ-ը ներկայացրել է ընտրությունների նախնական արդյունքները. «Ազատ հայրենիք» կուսակցություն` 47,35 տոկոս: «Արցախի ժողովրդավարական կուսակցություն»՝ 19.1 տոկոս: ՀՅԴ կուսակցությունը՝ 18,81 տոկոս: «Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 5,38 տոկոս: «Շարժում -88» կուսակցություն՝ 6.93 տոկոս:  

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …