Երևանն ու Սանկտ Պետերբուրգը համագործակցության հնգամյա ծրագիր են ստորագրել — Rusarminfo
Суббота , Ноябрь 18 2017
ВАЖНОЕ
Главная / Նորություններ / Երևանն ու Սանկտ Պետերբուրգը համագործակցության հնգամյա ծրագիր են ստորագրել

Երևանն ու Սանկտ Պետերբուրգը համագործակցության հնգամյա ծրագիր են ստորագրել

питер 1 Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև ստորագրվել է առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում 2015-2020թթ. համագործակցության ծրագիրը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի կողմից ստորագրված համագործակցության ծրագրով կողմերը պարտավորվել են խորացնել և ամրապնդել հարաբերությունները: Գեորգի Պոլտավչենկոն լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է, որ համագործակցության այս ծրագիրը գործնական նոր որակ կհաղորդի Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև կառուցողական ծրագրերի իրականացմանը, քանի որ հստակ նշված են բոլոր այն ուղղությունները, որոնց շրջանակում ծավալվելու է հնգամյա գործակցությունը: «Արդեն 305 տարի է, ինչ Սանկտ Պետերբուրգում հայեր են ապրում, և պետք է խոստովանեմ, որ մինչ օրս նրանք իրենց կարևոր դերակատարումն ունեն քաղաքի զարգացման գործում, և մենք մեծ հարգանք ենք տածում նրանց հանդեպ: Հայաստանն ու հայ ժողովուրդն աշխարհին մեծություններ են տվել, այդ թվում նաև գիտնականներ ու արվեստի գործիչներ, ովքեր այսօր էլ իրենց սրտացավ աշխատանքով ու վերաբերմունքով շարունակում են ներկայացնել և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանը»,- նշել է նահանգապետը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին համոզմունք է հայտնել, որ ստորագրված համագործակցության ծրագրի բոլոր ուղղություններով ևս կողմերն առաջիկա տարիներին կունենան շոշափելի արդյունքներ: «Մեր երկու քաղաքների փոխգործակցությունը, որը մինչ այս զարգանում էր 2011-2014թթ. համագործակցության ծրագրի շրջանակում, իսկապես արդյունավետ էր ու հաջողված: Երկու քաղաքներն ունեն մեծ ձեռքբերումներ, և ես վստահ եմ, որ համագործակցության հնգամյա այս ծրագրի շնորհիվ մենք կկարողանանք էլ ավելի ընդլայնել փոխգործակցության շրջանակաները, ինչն իր հերթին օգտակար կլինի նաև երկու քաղաքաների բնակիչների համար», — ընդգծել է նա:

Смотрите также

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի …

ADISORD DESIGN