Четверг , 18 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Գազպրոմ. $50 մլն շահույթ Հայաստանին տրված զեղչից

Գազպրոմ. $50 մլն շահույթ Հայաստանին տրված զեղչից

Լուսանկարը՝ «Գազպրոմ Արմենիայ»-ի մամլո-ծառայությունից
«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը երեքշաբթի Россия 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ գազի ակագինը Հայաստանի համար կնվազեցվի 15%-ով և կկազմի $165 հազար խորանարդ մետրի դիմաց: Սակայն, Միլլերի հայտարարությունից հետո, «Գազպրոմի» հայկական մասնաճյուղ ՝ «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացուցիչը, Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ գազի սակագնի նվազումը չի անդրադառնա գազի ներհայաստանյան գնի վրա: Այսպիսով՝ հայ սպառողների համար գազի գինը մնում է նույնը: «ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ» — ի  հետ զրույցում ՌԴ Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտի միջազգային առեւտրի լաբորատորիայի ղեկավար Ալեքսանդր Կնոբելը հայտարարեց, որ սա մենաշնորհ ունեցող ընկերության քաղաքականության վառ օրինակ է: «Եթե Հայաստանում գազաբաշխիչ ընկերությունը մենաշնորհ ունի, ապա այն միշտ կձգտի բարձր պահել գազի գինը սպառողի համար: Եթե ներկրվող գազի գնի նվազման դեպքում սպառվող գազի գինը չի իջնում, դա դասական մենաշնորհ է: «Գազպրոմ Արմենիա»-ն ցանկացնում է իրեն պահել ամբողջ շահույթը», — ասում է փորձագետը: Նրա կարծիքով՝ նման դեպքերում մենաշնորհի գործունեությունը վերահսկվում է պետության կողմից, որը պետք է բարձրացնի պետության ու մենաշնորհի փոխհամագործակցության հարցը: «Եթե գազի ներքին սպառումից ստացված շահույթը վերադառնա Մոսկվա, ապա կարելի է ասել, որ կոնկրետ Հայաստանի համար ոչ մի զեղչ չկա», — նշեց Կնոբելը: ՌԴ էներգետիկ անվտանգության ազգային հիմնադրամի վերլուծական վարչության ղեկավար Ալեքսանդր Պասեչնիկը վստահ է, որ Գազպրոմը սխալ քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ: «Ըստ տրամաբանության՝ «Գազպրոմ»-ի գործողությունները հետևողական չեն: Հարց է առաջանում, թե որտե՞ղ է «Գազպրոմ Արմենիայ»-ի շահույթը և ում գրպանն է այն հասնելու, եթե սպառողը վերջին հաշվով ավելի թանկ գազ է ստանում»:
Լուսանկարը՝ «Գազպրոմ Արմենիայ»-ի մամլո-ծառայությունից
Հիշեցնենք, որ «Գազպրոմը» մինչ այս իր` «Գազպրոմ Արմենիա» մասնաճյուղին գազը վաճառում էր  $190 հազար խորանարդ մետրի դիմաց, սակայն ներքին սպառողի համար գազի գինը գրեթե 2.5 անգամ բարձր է՝ $395 հազար խորանարդ մետրի դիմաց: 2014 թվականի ընթացքում «Գազպրոմը» Հայաստան մատակարարել է երկու միլիարդ խորանարդ մետրից ավելի գազ: Եթե ենթադրենք, որ 2015 թվականի ընթացքում նույն հայաստան կմատակարարվի նույն քանակությամբ գազ, բայց արդեն զեղչված գնով, ապա «Գազպրոմ Արմենիա»-ն՝ «Գազպրոմի» դուստր ընկերությունը, օրինական կերպով $50 շահույթ կունենա:  

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …