Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Նիկիտա Սիմոնյան. Օզբիլիս ու Յակին. Սպո՞րտ թե՞ քաղաքականություն

Նիկիտա Սիմոնյան. Օզբիլիս ու Յակին. Սպո՞րտ թե՞ քաղաքականություն

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացող Արազ Օզբիլիսը, որը հանդիսանում է նաև մոսկովյան Սպարտակի ֆուտբոլիստ, «Спорт-Экспресс» -ին տված հարցազրույցում ասել է, որ Սպարտակի գլխավոր մարզիչ ազգությամբ թուրք Մուրատ Յակինը իրեն խաղադաշտ դուրս գալու հնարավորություն չի տալիս ազգային պատկանելիության պատճառով: Բացի այդ՝ Արազ Օզբիլիսին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ՝ ապրիլի 24-ին, տեղափոխել են Սպարտակի երիտասարդական թիմ: Ես միշտ փորձել եմ չմտածել այդ մասին, սակայն հիմա ինքս ինձ հարցնում եմ՝ կարող է այս ամենը նրա պատճառո՞վ է, որ ես հայ եմ, իսկ մարզիչը ՝ թուրք, — ենթադրել է Օզբիլիսը: ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ին հաջողվել է զրուցել Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանի հետ, ով երկար տարիներ հանդես է եկել Սպարտակի կազմում: Նա փոխանցեց, որ չի հետևում Սպարտակի մարզումներին, բայց որպես մարզիչ կարող է ասել, որ «եթե ֆուտբոլիստը համապատասխանում է հիմնական կազմում հանդես գալու ստանդարտներին, ապա պետք է խաղադաշտ դուրս գա հիմնական կազմում»: Այն հարցին, թե արդյոք Արազ Օզբիլիսի՝ հիմնական կազմում հանդես չգալու հավանական պատճառը ազգային պատկանելիությունը կարող է լինել, Նիկիտա Սիմոնյանը պատասխանեց, որ եթե Մուրատ Յակինը ազգային պատկանելիության սկզբունքով ընտրեր խաղացողներին, ապա խաղադաշտ դուրս չէր գա նաև Յուրա Մովսիսյանը: «Ես չէի ուզենա մեկնաբանել գլխավոր մարզչի ու ֆուտբոլիստների փոխհարաբերությունները թուրք-հայ հարթությունում: Սպարտակի պատմության մեջ երբևէ նման դեպք չի եղել, երբ ֆուտբոլիստին խաղադաշտ դուրս չբերեն ազգության պատճառով: Ես չէի ուզենա հավատալ, որ դա այդպես է: Սա զուտ քաղաքական հարց է, որը ես չեմ ուզում քննարկել՝ չնայած նրան, որ ես էլ եմ այն մարդկանց շարքում, որոնք մասնակցել են հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:» Նիկիտա Սիմոնյանի կարծիքով, եթե մարզիկը պրոֆեսիոնալ է, ապա պետք է ապացուցի, որ արժանի է հիմնական կազմում հանդես գալ, իսկ եթե ոչ, ապա պետք է փնտրի նոր ակումբ: Նույնը վերաբերում է նաև մարզչին: «Ես խաղացել եմ Սպարտակի կազմում ու իմ ամբողջ կարիերայի ընթացքում ֆուտբոլիստների ազգային պատկանելության հարց չի բարձրացվել: Իմ գործունեության ընթացքում նմանօրինակ դեպք չի եղել»:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …