Четверг , 28 марта 2024
amru
Главная / Без рубрики / Պուտինի հանդուրժողականությունը չգնահատվեց Էրդողանի կողմից. Կոնստանտին Զատուլին

Պուտինի հանդուրժողականությունը չգնահատվեց Էրդողանի կողմից. Կոնստանտին Զատուլին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիվանդագին է ընդունել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: «ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ»-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով Էրդողանի արձագանքը, որը հետևել էր Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Պուտինի խոսքերին: «Չեմ կարծում, որ Էրդողանի ու Թուրքիայի կառավարության հայտարարությունները խելամիտ են: Դա վերաբերում է նաև Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման դեմ վարվող ժխտողական քաղաքականությանը: Պարոն Էրդողանը մեկնաբանել է դա, և նրա խոսքերն որպես սպառնալիք են հնչել», — նշել է փորձագետը: Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կանդրադառնա Էրդողանի հայտարարությունը ռուս-թուրքական հարաբերությունների վրա՝ Զատուլինը ասել է, որ Ռուսաստանը չի ցանկանում սրել  հարաբերությունները Թուրքիայի հետ: Նրա խոսքով նմանատիպ ցանկություն ունի հենց Թուրքիան:  Հայոց Ցեղասպանության մասին Ռուսաստանի հայտարարությունը վերաբերում էր ոչ թե ժամանակակից Թուրքիային, այլև Օսմանյան կայսրությանը: Այս հարցում Ռուսաստանն իր հանդուրժողականությունը ցուցաբերեց: «Եթե Թուրքիան մտադիր է դնել այդ հարցը ռուս-թուրքական հարաբերությունների կիզակետում, ապա դա նշանակում է, որ այդ հարաբերությունները կսահմանափակվեն: Իսկ եթե դա անում է ըստ իներցիայի, պատրաստ չլինելով փոխել իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, այս պարագայում Էրդողանի հայտարարությունը լրջորեն չի անդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների վրա», — եզրափակել է Զատուլինը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …