Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինն երկրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ հայ ժողովուրդը դարձել է առաջին զանգվածային սպանության զոհը: Սակայն, իր խոսքում նախագահը չի օգտագործել ցեղասպանություն եզրը:
«Մենք մեղավորներ չենք փնտրում, այլ մեր համերաշխությունն ենք հայտնում սպանդի զոհերին: Հոլոքոստից հետո հայ ժողովրդի ողբերգության զոհերի հիշատակի ոգեկոչումը հրեաների թե՛ մարդկային, թե՛ բարոյական պարտավորությունն է», — ասել է նախագահը:
Նախագահի հայտարարությունից հետո Երուսաղեմի Հայոց պատրիարքության ներկայացուցիչ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանն իր հիասթափությունն է հայտնել Իսրայելի կողմից հայերի սպանդը որպես ցեղասպանություն չճանաչելու առնչությամբ: