Երևանը չլուծեց «Միստրալների» խնդիրը — Rusarminfo
Среда , 22 апреля 2026
amru
Главная / Без рубрики / Երևանը չլուծեց «Միստրալների» խնդիրը

Երևանը չլուծեց «Միստրալների» խնդիրը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Երևանում կայացած հանդիպման ժամանակ ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը քննարկել են «Միստրալների» խնդիրը, սակայն նրանք չենք անդրադարձել դրա լուծման ժամկետներին: Երևանում կայացած հանդիպման ավարտից հետո Օլանդը հայտարարել է, որ ֆրանսիական արտադրության «Միստրալ» ուղղաթիռակիր ռազմանավերի հարցի շուրջ դեռևս վերջնական որոշում չի կայացվել: «Ես ներկայացրել եմ այս հարցի հիմնական դրույթները. «Միստրալը» կամ կփոխանցվի, սակայն, նման որոշում մենք այսօր մտադիր չենք ընդունել, կամ էլ այդ գումարը կփոխհատուցվի: Պայամանները կքննարկվեն ավելի ուշ: Այս պահի դրությամբ հստակ որոշում չկա», — ասել է Ֆրանսիայի նախագահը: Հիշեցնենք, որ 2014 թվականի նոյեմբերին Ֆրանսիան դադարեցրեց Ռուսաստանին «Միստրալ» ուղղաթիռատար առաջին նավի տրամադրման գործընթացը՝ իր որոշումը պայմանավորելով Ուկրաինայում տիրող իրավիճակով:

Добавить комментарий

Смотрите также

Փորձագետ. «Բաքվի սպառնալիքի շուրջ Սարգսյանի հայտարարությանը Ղազախստանն ու Բելառուսը հրապարակավ չեն սատարի»

Մայիսի 31-ին Աստանայում տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահների հանդիպումը: Իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ …