Մոսկվայում տեղի ունեցավ Հայկական թանգարանի բացումը — Rusarminfo
Четверг , Ноябрь 23 2017
ВАЖНОЕ
Главная / Նորություններ / Մոսկվայում տեղի ունեցավ Հայկական թանգարանի բացումը

Մոսկվայում տեղի ունեցավ Հայկական թանգարանի բացումը

Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի տարածքում տեղի է ունեցել հայկական թանգարանի պաշտոնական բացումը: Բացման արարողությանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, թանգարանի հիմնադիր, «Ռուցոգ-Ինվեստ» հոլդինգի նախագահ Ռուբեն Գրիգորյանը, ՌԴ պետդումայի մշակույթի հանձնաժողովի նախագահ Ստանիսլավ Գովորուխինը, Մոսկվայի Լոմոնոսովի անվան Համալսարանի Հեռուստատեսության բարձրագույն դպրոցի դեկան Վիտալի Տռետյակովը, քաղաքական և հասարակական գործիչներ, դիվանագետներ, ազգային և կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ:   «Այս տարի աշխարհի բոլոր հայերը նշում են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հայ ժողովուրդը  շատ արհավիրքներ է տեսել, սակայն ամենամեծ ողբերգությունը տեղի է ունեցել 1915 թվականին: Մենք բոլորս գիտենք, թե ինչ դեր ու նշանակություն ունի եկեղեցին ազգային ինքնորոշման, մշակույթի պահպանման գործում: Գիտակցելով եկեղեցու այդ առաքելությունը մենք օրհնել ենք հայկական թանգարանի ստեղծման գաղափարը: Թանգարանում ներկայացված են այն արժեքները և իրադարձությունները, որոնք բնորոշել են մեր ժողովուրդի գոյությունը», — նշեց Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: «Այս թանգարանի ստեղծման գլխավոր գաղափարն է կանխարգելել Ցեղասպանություններն ապագայում և պայքարել ինքնաոչնչացման դեմ: Թանգարանի նպատակներից է տեղեկացնել այցելուներին այն մասին, որ Հայաստանը ամենահին պետություններից է, իսկ հայերը՝ ամենահին ժողովուրդը, որը մարդկության զարգացման ուղու կերտողներից մեկն է եղել , իսկ հայերին ոչնչացնելու փորձը նման է ողջ մարդկության մշակույթի ոչնչացման փորձին», — նշեց  «Ռուցոգ-Ինվեստ» հոլդինգի նախագահ Ռուբեն Գրիգորյանը:   «Հայ ժողովուրդը տաղանդավոր, հարուստ մշակույթով ու պատմությամբ ժողովորդ է, որի մասին թվում է, թե ամեն ինչ գիտենք: Իրականում մենք շատ քիչ բան գիտենք: Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր մոսկվացիներին ու մայրաքաղաքի հյուրերին Հայաստանի պատմության ու մշակույթի հետ ավելի լավ ծանոթանալու հնարավություն են ընձեռել, — նշեց Պետդումայի մշակույթի հանձնաժողովի նախագահ Ստանիսլավ Գովորուխինը: Մոսկվայի հայկական թանգարանի ստեղծման համար օգտագործվել են ամենաժամանակակից ինտերակտիվ տեխնոլոգիաները: Թանգարանի ընդհանուր տարածքը կազմում է ավելի քան 2000 քառակուսի մակերես: Էքսպոզիցիաները ներկայացված են 9 թեմատիկ դահլիճներում. «3D կինոթատրոն, «Հայերի կենցաղը», «Դիմանկարներ», «Ինտերակտիվ գիրք», «Հայկական երաժշտության գրադարան», «Հուշահամալիր», «Դանթեական» և «Վիրտուալ երկրագունդ»: Կյանքի միջանցքներ.  հայ ժողովրդի պատմությունը նկարներով՝ հազարամյա հնագիտական գտածոներից մինչև միջուկային դարաշրջան: 3D կինոթատրոն.  Հայաստանի պատմության ամենակարևոր ու խորհրդանշական  դրվագները ներկայացնող կարճամետրաժ կինոնկար: Հայերի կենցաղը. սենյակ, որում կարելի է տեսնել կենցաղային դրվագներ տարբեր ժամանակաշրջանների հայերի կյանքից: Եկրագունդ.  հայկական  սփյուռքի պատմությունն ու աշխարհագրությունը ներկայացնող վիրտուալ գլոբուս: Դիմանկարներ. Ցեղասպանության զոհ դարձած եւ ոչնչացումից մազապուրծ հայոց մեծերի դիմանկարներ: «20-րդ դարի առաջին Ցեղասպանություն» ինտերակտիվ գիրք.  ցեղասպանության թեմայով գրքեր, թվայնացված վավերագրեր ու լուսանկարներ: Հայոց Դանթեականը. Հովհաննես Շիրազի պոեմի վավերագրական պատկերավորում: Հայկական երաժշտության. գրադարան. համաշխարհային երաժշտության պատմության մեջ իրենց ներդրումը կատարած հայ հեղինակների ստեղծագործությունների ձայնադարան: Թանգարանի բացումը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Смотрите также

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի …