Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո ծառայությունն հաղորդում է, որ ապրիլի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով կայցելի Երեւան Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակի միջոցառումներին մասնակցելու համար: Հայաստան այցելության շրջանակում տեղի կունենա երկկողմ հանդիպում, որի ընթացքում Վ. Պուտինն ու Ս. Սարգսյանը կքննարկեն երկու երկրների հարաբերություններին վերաբերող օրակարգային հարցեր: Նախատեսվում է նաև քննարկում ինտեգրացիոն միություններում փոխհամագործակցության, տարածաշրջանային ու միջազգային հարցերին վերաբերող թեմաների շուրջ: Վլադիմիր Պուտինը Երևան այցի շրջանակներում կհանդիպի նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն Ուկրաինայում տիրող իրավիճակը և մի շարք այլ հարցեր:.
Смотрите также
Opinion: «Khazakstan and Belarus won’t publicly support Sargsyan’s statement on Baku’s threats»
On May 31, the presidents of member countries of the Eurasian Economic Union held a …