Суббота , 20 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ՝ ապրիլի 24-ին Comedy Club-ը եթեր դուրս չի գա ՎԻԴԵՈ

Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ՝ ապրիլի 24-ին Comedy Club-ը եթեր դուրս չի գա ՎԻԴԵՈ

Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը «ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նա և իր գործընկերները ապրիլի 24-ը կանցկացնեն Երևանում: — Այս տարի ես Երևանում կլինեմ Comedy Club–ի բոլոր մասնակիցների հետ: Երևան կգան ոչ միայն հայտնի դերասանները, այլ նաև սցենարիստները, պրոդյուսերները, խմբագրերը: Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան կայցելի նաև ТНТ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իգոր Միշինը, — փոխանցեց Գարիկ Մարտիրոսյանը: Comedy Club – ի թիմը ապրիլի 24-ին Ցեղասպանությանը նվիրված կարճամետրաժ ֆիլմ կցուցադրի: Այն նկարահանվել է ТНТ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իգոր Միշինի աջակցությամբ ու ТНТ-ի  աստղերի մասնակցությամբ: — Ապրիլի 24-ին՝ ուրբաթ օրը, ТНТ-ի եթերում Comedy Club չի լինի: Դրա փոխարեն կցուցադրվի 10 րոպե տևողությամբ ֆիլմ, որում նկահարվել են ТНТ-ի աստղերը, ովքեր ֆիզիկապես հնարավորություն են ունեցել մասնակցել նկարահանումներին: Սա ոչ միայն  հարգանքի  տուրք է զոհերի հիշատակին, այլև տեղեկատվական ակցիա է այն մարդկանց համար, ովքեր դիտում են ТНТ-ն և ոչինչ չգիտեն Հայոց Ցեղասպանության մասին,- տեղեկացրեց հայտնի հումորիստը: Գ. Մարտիրոսյանի կարծիքով, Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին պետք է անդրադարձ կատարվի ինֆորմացիոն դաշտում, առաջին հերթին երիտասարդների ու այն հեռոըստադիտողների համար, ովքեր պատկերացում չունեն հայերի ողբերգության մասին:

Մեջբերումներ անելիս հղումը RUSARMINFO-ին պարտադիր է:

Добавить комментарий

Смотрите также

Ալեքսանդր Գուսև. «Իրանը ճանապարհ է կառուցում Ադրբեջանի տարածքով Հայաստանի ղեկավարության պասիվության պատճառով»

Մեկնարկել են նոր տարանցիկ երթուղու կառուցման նախագծի շուրջ աշխատանքները: Այն ԱՊՀ տարածքի միջոցով կկապի Իրանի …