Среда , 24 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Վլադիմիր Ժիրինովսկի. Ռուս խաղաղապահները կկանխեն պատերազմը Ղարաբաղում

Վլադիմիր Ժիրինովսկի. Ռուս խաղաղապահները կկանխեն պատերազմը Ղարաբաղում

«Զինված ուժերն օգտագործելու համար հիմքեր չկան: Մոսկվան կանի ամեն ինչ զինված հակամարտությունը կանխելու համար: Ծայրահեղ դեպքում Ղարաբաղում կամ այլ տարածքում կարող ենք խաղաղապահ ուժեր տեղակայել», — ասաց Վլադիմիր Ժիրինովսկին: Ընդ որում, նա նշեց, որ նման որոշում կարող է ընդունվել միայն Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև բանակցությունների արդյունքում: ՌԴ Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդի կարծիքով,  օրինակով ինչ-որ մեկը կարող է պատերազմ հրահրել ինչպես Վրաստանի և Աբխազիայի դեպքում, սակայն կարծում է, որ հակամարտությունը ռազմական միջոցներով կարգավորելու անհրաժեշտություն չի լինի: «Ռազմական միջոցներով ոչինչ չի լուծվում: Երկար տարիներ մենք բոլորս նույն պետության կազմում էինք, շփման մեծ փորձ ունենք: Կարծում եմ՝ մեզ կհաջողվի լուծել  խնդիրը խաղաղ ճանապարհով», — եզրափակեց Վլադիմիր Ժիրինովսկին: http://www.youtube.com/watch?v=x53DKTKpxfY&feature=youtu.be

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …