ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններն ավելի զարգացած են, քան հետխորհրդային մյուս երկրների հետ: Այդ հարաբերթյուններն ավելի թափանցիկ են և հիմնավորված: «Հյաստանը միշտ գտնվել է ռիսկային գոտում. հարևաններն են այդպիսին: Մենք կցանկանայինք, որ կարգավորվեին Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Մենք խաղաղություն ենք ուզում տարածաշրջանում», — հայտարարել է քաղաքական գործիչը: Վլադիմիր Ժիրինովսկու կարծիքով, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի հիմնական նպատակը տարածաշրջանում խաղաղություն պահպանելն է, իսկ Հայաստանի շրջափակման, տրանսպորտի և վառելանյութի առկա խնդիրները չեն խոչընդոտում երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:
Смотрите также
Փորձագետ. «Բաքվի սպառնալիքի շուրջ Սարգսյանի հայտարարությանը Ղազախստանն ու Բելառուսը հրապարակավ չեն սատարի»
Մայիսի 31-ին Աստանայում տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահների հանդիպումը: Իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ …