Вторник , 23 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Ժիրինովսկի. Ռուսաստանը չի ցանկանում պատերազմել, սակայն կարող է կանխարգելիչ հարված հասցնել հակառակորդին

Ժիրինովսկի. Ռուսաստանը չի ցանկանում պատերազմել, սակայն կարող է կանխարգելիչ հարված հասցնել հակառակորդին

ՌԴ Պետդումայի փոխնախագահ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ Արևուտքը միշտ ձգտել է իշխել Արևելքում, իսկ Ռուսատանը  ընկալվում է որպես Արևելք: Նրա խոսքով, Ռուսաստանն աշխարհի միակ ռազմական տերությունն է, որից վախենում են  ԱՄՆ-ն և Եվրոպան: Արևուտքը, օգտագործելով Լեհաստանը, Ուկրաինան և Բալթյան մի շարք փոքր երկրներ, փորձում է ստեղծել Ռուսաստանին թշնամի-պետությունների ցանց: «Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի, առաջին հերթին նույն այդ փոքր պետությունների համար: Հակամարտության դեպքում հենց իրենց հարված կհասցվի, և հետևանքները ողբերգական կլինեն: Այդ երկրները չպետք է թույլ տան, որ իրենց տարածքներն օգտագործվեն Ռուսաստանի դեմ պայքարում: Ռուսաստանը չի ցանկանում պատերազմել, սակայն եթե մեր դեմ ագրեսիա սկսվի, մենք կարող ենք պատասխան կամ կանխարգելիչ պատասխան տալ հակառակորդին», — նշեց քաղաքական գործիչը: Անդրադառնալով Հայաստանին՝ Ժիրինովսկին նշեց, որ Հայաստանը պետք է ինքնուրույն ընտրի իր զարգացման ուղին՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը: «Մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին այնքան ժամանակ, քանի դեռ նա Ռուսաստանի գործընկերն է: Եթե փոփոխություններ տեղի ունենան,  ապա որոշումը Հաայստանինն է: Մենք չենք կարող պարտադրել Հայաստանին որևէ որոշում, սակայն կարող ենք աջակցել, օժանդակել ռուսամետ ուժերին: Դա մեր իրավունքն է, քանի որ Հայաստանը միշտ հետաքրքրություն է ներկայացրել Ռուսաստանի համար, մենք միշտ գնահատել ենք մեր համագործակցությունը», — եզրափակեց Վլադիմիր Ժիրինովսկին:  

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …