Դավութօղլուի խորհրդական, հայազգի Էթյեն Մահչուփյանն ազատվել է պաշտոնից — Rusarminfo
Суббота , Ноябрь 25 2017
ВАЖНОЕ
Главная / Նորություններ / Դավութօղլուի խորհրդական, հայազգի Էթյեն Մահչուփյանն ազատվել է պաշտոնից

Դավութօղլուի խորհրդական, հայազգի Էթյեն Մահչուփյանն ազատվել է պաշտոնից

Hurriyet թերթը գրում է, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական հայազգի Էթյեն Մահչուփյանն ազատվել է պաշտոնից: Պաշտոնական հիմնավորմամբ Մահչուփյանի ազատման պատճառը տարիքային սահմանափակումն է: Հիշեցնենք, որ Մահչուփյանի հայտարարությունները Հայոց Ցեղասպանության մասին քննադատվեցին թուրքական լրատվամիջոցների կողմից: «Եթե Բոսնիայում և Աֆրիկայում տեղի ունեցածն ընդունվում է որպես ցեղասպանություն, ապա 1915 թվականին հայերի հետ տեղի ունեցածն անհնար է չանվանել ցեղասպանություն Մեկնաբանելով Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունը Հայոց ցեղասպանություն վերաբերյալ՝ Մահչուփյանն ասել է, որ այդ հայտարարությամբ Վատիկանը ձերբազատվեց 100-ամյա հոգեբանական բեռից: «Վատիկանն իսկապես կարող էր վաղուց արած լինել դա, սակայն չէր արել», — ասել է Էթյեն Մահչուփյանը:

Смотрите также

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի …