Четверг , 25 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Պատարագ Վատիկանում. Հռոմի Պապը սպասում է պատասխանի

Պատարագ Վատիկանում. Հռոմի Պապը սպասում է պատասխանի

  Նախաբան 20-րդ դարի առաջին ցեղասպանություն. Հռոմի Ֆրանցիսկոս Պապը գործնականում կրկնեց Հովհաննես Պողոս Երկրորդի՝ Վատիկանում 2001թ. պատարագի ժամանակ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ արտաբերած խոսքերը: Սակայն, 2015թ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի  խոսքերը պայթած ռումբի ազդեցություն ունեցան: Կաթոլիկների հոգևոր առաջնորդը իր հայտարարությամբ ոչ միայն ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրեց Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդրին, այլ նաև ձեռնոց նետեց նրանց, ովքեր մինչև հիմա չեն ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Ինչպես ընդունված է ամբողջ  քաղաքակիրթ աշխարոհում նման բարձրաստիճան հոգևորականի հայտարարությունը չի կարող անպատասխան մնալ: Դրա վառ ապացույցը Թուրքիայի արձագանքն է, որը հապճեպ հետ կանչեց Վատիկանում իր դեսպանին: Սակայն, ըստ ամենայնի, կաթոլիկ եկեղեցու առաջնորդին Թուրքիայի արձագանքը չէր անհանգստացնում: Հռոմի Ֆրանցիսկոս Պապը սպասում է այն երկրների պատասխանին, որոնք մինչև հիմա չեն ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Ապրիլի 24-ը որոշիչ օր է Հռոմի Պապի հայտարարության հասցեատերերի համար:       Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը մատուցել է Սուրբ Պատարագ: Իր ելույթում Ֆրանցիսկոս Պապը նշել է, որ 20-րդ դարում մարդկությունը վերապրել է զանգվածային և աննախադեպ երեք ողբերգություն՝ Հայոց Ցեղասպանությունը, նացիզմը եւ ստալինիզմը: Նա հայերի զանգվածային բնորոշել է հայերի զանգվածային ջարդերն որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Չարիքը թաքցնելով կամ ուրանալով՝ թուայլ ենք տալիս, որ վերքը արյունահոսի՝ առանց վիրակապելու այն», — ասել է Պապը։ Կայացած արարողության ժամանակ Պապը նաև մեծարել է Սուրբ Գրիգոր Նարեկացուն՝ շնորհելով նրան «Տիեզերական եկեղեցու վարդապետ» տիտղոսը: Հայոց ցեղասպանության վերաբերյալ Պապի հայտարարությունը մեծ արձագանք է ստացել համաշխարհային լրատվամիջոցներում: Պատարագից անմիջապես հետո պաշտոնական Անկարան հետ է կանչել Վատիկանում իր դեսպանին:  Վատիկանում գտնվող Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին: Իր խոսքում Հայոց Քահանայապետը նշել է, որ հայ ժողովուրդը քրիստոնեական հավատքի և ազգային ինքնության համար իր պատմության ընթացքում բազում արհավիրքներ է տեսել, դիմակայել փորձությունների, իսկ 100 տարի առաջ կանխամտածված և դաժան հանցագործության զոհ է դարձել: «Այսօր էլ մեր ժողովուրդը ապրում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակման մեջ, պայքարում Լեռնային Ղարաբաղի անկախության համար և շարունակում ջանքեր գործադրել հանուն Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման»,- ասել է Կաթողիկոսը: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոս իր հերթին, կարևորելով Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչումը, շեշտել է, որ Հայոց ցեղասպանությունն անհնար է մոռանալ, այն անհերքելի փաստ է, որն իր հետքն է թողել ժամանակակից պատմության էջերում և հայերի գիտակցության մեջ: http://www.youtube.com/watch?v=rEWSF9U-Eew Ավարտելով իր ելույթը, Արամ Ա Կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Կաթողիկ Եկեղեցուն՝ Ցեղասպանության տարիներին հայերին ցուցաբերած օգնության համար: Նա հիշեցրել է, որ 1915-ին Հռոմի Պապ Բենեդիկտոս XV-ը խիստ քննադատական նամակ էր հղել Օսմանյան կայսրությանը՝ կոչ անելով դադարեցնել հայերի կոտորածը: Վատիկանում Սուրբ Պատարագին ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայոց Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Պատրիարք Ներսես-Պետրոս XIX-ը: Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի առաջնորդությամբ Վատիկան էր ժամանել անեւ Ռուսաստանի հայ համայնքի պատվիրակությունը, որի կազմում էր բարերար Ռուբեն Գրիգորյանը, ում նախաձեռնությամբ Մոսկվայում իրականացվում է Հայաստանի սահմաններից դուրս ամենամեծ թանգարանային նախագիծը: Հիշեցնենք, որ 2015 թվականին ամբողջ աշխարհում տեղի են ունենում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ, որոնց շարքում Ֆրանցիսկոս Պապի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով մատուցված պատարագը եւ նրա հայտարարությունը «20-րդ դարի առաջին ցեղասպանության» վերաբերյալ կարևորագույն իրադարձություն դարձան:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …