Այսպիսի որոշում է կայացրել Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանը երկուշաբթի առավոտյան: Այպիսով, հոկտեմբերի 3-ից արդեն 2-րդ անգամ Բաշնեֆտի գործով մեղադրյալ Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգում է: Գործարարը ձերբակալվել էր 2014թ. հուլիսի 15-ին: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՌԴ ՔՕ 174 հոդվածով: Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանի ներկայացուցիչը հայտարարել է, որ «Հայրապետյանի նկատմամբ հարուցված գործը առանձին վարույթով կքննվի հետաքննության մոտալուտ ավարտի կապակցությամբ»: Լևոն Հայրապետյանի փաստաբանը ավելացրել է, որ իր պաշտպանյալը այլևս չի մեղադրվում ապօրինի կերպով ստացած ֆինանսական միջոցների օրինականացման մեջ քննության փաստարկների բացակայության պատճառով: Հայրապետյանի փստաբանների կարծիքով՝ չնայած հայ բարերարի առողջական ծանր վիճակին՝ Մոսկվայի քաղաքային դատարանը շարունակում է ձգձգել գործը դատաղազության ապացույցների և փաստարկների պայմաններում: Լևոն Հայրապետյանը մեծ ներդրում ունի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացման գործում: Նա նաև հայտնի է որպես համառուսաստանյան մշակութային և բարեգործական նախագծերի իրագործման հովանավոր:
Смотрите также
Փորձագետ. «Բաքվի սպառնալիքի շուրջ Սարգսյանի հայտարարությանը Ղազախստանն ու Բելառուսը հրապարակավ չեն սատարի»
Մայիսի 31-ին Աստանայում տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահների հանդիպումը: Իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ …