Ամենամեծ հայկական թանգարանային նախագիծը արտասահմանում: ՎԻԴԵՈ — Rusarminfo
Вторник , Ноябрь 21 2017
ВАЖНОЕ
Главная / Նորություններ / Ամենամեծ հայկական թանգարանային նախագիծը արտասահմանում: ՎԻԴԵՈ

Ամենամեծ հայկական թանգարանային նախագիծը արտասահմանում: ՎԻԴԵՈ

Ապրիլի 6-ին Ռուս-հայկական լրատվական գործակալության մամուլի կենտրոնում տեղի է ունեցել Մոսկվայի Հայկական Թանգարանի բացմանը նվիրված ասուլիս: Միջոցառմանը պաշտոնապես հրապարակվել է Թանգարանի բացման ամսաթիվը: Մոսկվայի հայկական թանգարանն իր դռները այցելուների առջեւ կբացի ապրիլի 22-ին  Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրությունով: https://www.youtube.com/watch?v=CmlB0uaYi3g&feature=youtu.be Մամուլի ասուլիսին մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Ռուցոգ-Ինվեստ հոլդինգի նախագահ, ազգային բարերար Ռուբեն Գրիգորյանը, ՌԴ Պետդումայի պատգամավորներ Վլադիմիր Կոնոնովը եւ Օլգա Տիմոֆեևան, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: Մոսկվայի Հայկական Թանգարանը Հայաստանի սահմաններից դուրս իրագործված ամենամեծ թանգարանային նախագիծն է: Չնայած հայկական մեծաքանակ սփյուռքի գոյությանը՝ այսպիսի թանգարանների թիվն աշխարհում շատ քիչ է: Թանգարանը մեծ դեր ու  նշանակություն ունի նաեւ  Ռուսաստանի մշակութային կյանքում: Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան՝ Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Թեմի առաջնորդ: «Մենք բոլորս գիտակցում ենք եկեղեցու դերն ու նշանակությունը ազգային ինքնորոշման, մշակույթի, պահպանման գործում, գիտենք նաեւ այն, որ հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում շատ արհավիրքներ է տեսել, սակայն այն ինչը տեղի ունեցավ 1915 թ. Օսմանյան կայսրությունում՝ աննկարագրելի է: Այս տարի Ցեղասպանության 100-րդ տարելիցն է, և մենք չէինք կարող կյանքի չկոչել այնպիսի մի նախագիծ, ինչպիսին է Մոսկվայի հայկական թանգարանը: Այն կներկայացնի իրադարձությունները և արժեքները, որոնք որոշիչ են եղել մեր ազգի գոյության համար: Թանգարանը քարոզում է համամարդկային արժեքներ՝ բարություն, խաղաղություն, փոխըմբռնում ու սեր»: Ռուբեն Գրիգորյան՝ Ռուցոգ-Ինվեստ հոլդինգի նախագահ, բարերար: «Պատմության մեջ տեղի է ունեցել Ցեղասպանություն՝ սպանել են երեխաների, կանանց, ծերերի: Կարեւոր չէ, թե նրանք ինչ ազգություն ունեն: Կարևորն այն է, որ մարդկությունն անտեսել է դա, չի դատապարտել: Պատմությունը կրկնվում է, դրա վառ ապացույցը այսօր Իրաքում, Սիրիայում, Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձություններն են: Ցեղասպանությունը չպետք է կրկնվի: Մենք հորդորում ենք, որ մարդիկ շեղվեն այն ճանապարհից, որը տանում է ինքնաոչնչացման: Հայ ժողովրդի ողբերգությունը պետք անմոռանալի օրինակ լինի ողջ մարդկության համար: Մենք պնդում ենք, որ ինքնաոչնչացումը անթույլատրելի է:  Մոսկվայի հայկական թանգարանի ստեղծման համար օգտագործվել են ամենանժամանակակից ինտերակտիվ տեխնոլոգիաները, որոնք թույլ տալիս յուրաքանչյուր մարդու, ով կայցելի թանգարան, դուրս գալ այնտեղից ինքնամաքրված: Յուրաքանչյուր ոք, ով գոնե մեկ անգամ կլինի թանգարանում այլեւս երբեք ձեռք չի բարձրացնի երեխայի կամ կնոջ վրա»: Օլգա Տիմոֆեևա՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր: «Շատ կարևոր է, որ հայերից բացի թանգարան այցելեն նաեւ մյուս ազգերի ներկայացուցիչները, մենք բազմազգ պետություն ենք, որտեղ ապրում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Քանի որ թանգարանի բացումը նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին, որը պատմության ամենողբերգական էջերից է, ցանկանում եմ ասել, որ այդ մասին պետք չէ լռել, պատմական փաստերը պետք է հասանելի լինեն բոլորին: Պատմությունը պետք է լինի ճիշտ, այլ ոչ թե հատուկ  ինչ-որ նպատակների համար գրված»: Վլադիմիր Կոնոնով՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր: «Ով ոսումնասիրել է պատմությունը, նա գիտի, թե ինչքան նուրբ և բարդ գործ է դա: Պահպանել պատմությունը, փոխանցել այն սերունդներին մեծ և շնորհակալ գործ է: Պետդուման և Համառուսաստանյան ժողովրդական շտաբը պատրաստ են  աջակցել թանգարանի գործունեությանը»: Կոնստանտին Զատուլին՝ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն: «Հայկական սփյուռքը հարյուրամյակների պատմություն ունի և արդեն շատ ավանդույթներ է մշակել: Շատ հայերի համար Ռուսաստանը դարձել է երկրորդ հայրենիքը, հայերը մեծ ներդրում են ունեցել Ռուսաստանի զարգացման գործում:  Արևելագիտության հիմքը Ռուսաստանում դրել են հայ մասնագետները, թարգմանիչները: Նման թանգարանի ստեղծումը Հայկական եկեղեցու համալիրում հնարավորություն կտա բոլոր ազգությունների ներկայացուցիչներին այցելել, տեսնել, ծանոթանալ Հայաստանի ու հայ ժողովրդի պատմությանը»: https://www.youtube.com/watch?v=6MykOcaLbyc

Смотрите также

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի …

ADISORD DESIGN