Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Մոսկվայում կբացվի հայկական թանգարան — Rusarminfo
Суббота , Ноябрь 18 2017
ВАЖНОЕ
Главная / Ասուլիսներ / Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Մոսկվայում կբացվի հայկական թանգարան

Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Մոսկվայում կբացվի հայկական թանգարան

Ապրիլի 6-ին Ռուս-հայկական լրատվական գործակալության մամուլի կենտրոնում տեղի է ունեցել Մոսկվայի Հայկական Թանգարանի բացմանը նվիրված ասուլիս: Միջոցառմանը պաշտոնապես հրապարակվել է Թանգարանի բացման ամսաթիվը: Մոսկվայի հայակական թանգարանն իր դռները այցելուների առջեւ կբացի ապրիլի 22-ին  Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրությունով: https://www.youtube.com/watch?v=CmlB0uaYi3g&feature=youtu.be Մամուլի ասուլիսին մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Ռուցոգ-Ինվեստ հոլդինգի նախագահ, ազգային բարերար Ռուբեն Գրիգորյանը, ՌԴ Պետդումայի պատգամավորներ Վլադիմիր Կոնոնովը եւ Օլգա Տիմոֆեևան, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանն իր խոսքում նշեց, որ Հայկական թանգարանի ստեղծումը Մոսկվայի  եկղեկացական համալիրի տարածքում իր մեջ  կրում է երկու խորը գաղափար՝ խորհդանշում է եկեղեցու միավորող դերը հայ ժողովրդի կյանքում եւ մարմնավորում է եկեղեցու հավերժ պայքարը չարի դեմ: Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան. «Թանգարանը խորհրդանշում է եկեղեցու հավերժ պայքարը չարի դեմ»:

Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան

«Մենք բոլորս գիտակցում ենք եկեղեցու դերն ու նշանակությունը ազգային ինքնորոշման, մշակույթի, պահպանման գործում, գիտենք նաեւ այն, որ հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում շատ արհավիրքներ է տեսել, սակայն այն, ինչը տեղի ունեցավ 1915 թ. Օսմանյան կայսրությունում՝ աննկարագրելի է: Այս տարի Ցեղասպանության 100-րդ տարելիցն է, և մենք չէինք կարող կյանքի չկոչել այնպիսի մի նախագիծ, ինչպիսին է Մոսկվայի հայկական թանգարանը: Այն կներկայացնի իրադարձությունները և արժեքները, որոնք որոշիչ են եղել մեր ազգի գոյության համար: Թանգարանը քարոզում է համամարդկային արժեքներ՝ բարություն, խաղաղություն, փոխըմբռնում ու սեր»:

Այն մասին, թե ինչն է իրեն դրդել ձեռնամուխ լինել Մոսկվայի հայկական թանգաանի ստեղծման բարդ ու պատասխանատու գործին, պատմեց ազգային բարերար Ռուբեն Գրիգորյանը, ով մինչ այս նախընտրում էր զերծ մնալ հրապարակային ելույթներից:  Թանգարանի հիմնական նպատակը Ռուբեն Գրիգորյանը համարում է  ապագայի ցեղասպանությունների կանխումը

Ռուբեն Գրիգորյան. «Մեր նպատակն է կանխել ապագայի ցեղասպանությունները»:

Ռուբեն Գրիգորյան
«Պատմության մեջ տեղի է ունեցել Ցեղասպանություն՝ սպանել են երեխաների, կանանց, ծերերի: Կարեւոր չէ, թե նրանք ինչ ազգություն ունեն: Կարևորն այն է, որ մարդկությունն անտեսել է դա, չի դատապարտել: Պատմությունը կրկնվում է, դրա վառ ապացույցը այսօր Իրաքում, Սիրիայում, Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձություններն են: Ցեղասպանությունը չպետք է կրկնվի: Մենք հորդորում ենք, որ մարդիկ շեղվեն այն ճանապարհից, որը տանում է ինքնաոչնչացման:

Հայ ժողովրդի ողբերգությունը պետք է անմոռանալի օրինակ լինի ողջ մարդկության համար: Մենք պնդում ենք, որ ինքնաոչնչացումը անթույլատրելի է:  Մոսկվայի Հայկական թանգարանի ստեղծման համար օգտագործվել են ամենաժամանակակից ինտերակտիվ տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս յուրաքանչյուր մարդու, ով կայցելի թանգարան, դուրս գալ այնտեղից ինքնամաքրված: Յուրաքանչյուր ոք, ով գոնե մեկ անգամ կլինի թանգարանում այլեւս երբեք ձեռք չի բարձրացնի երեխայի կամ կնոջ վրա»:

Մոսկվայի Հայկական թանգարանը Հայաստանի սահմաններից դուրս իրագործված ամենամեծ թանգարանային նախագիծն է: Չնայած հայկական մեծաքանակ սփյուռքի գոյությանը՝ այսպիսի թանգարանների թիվն աշխարհում շատ քիչ է: Թանգարանը մեծ դեր ու  նշանակություն ունի նաեւ  Ռուսաստանի մշակութային կյանքում: Այս մասին խոսեցին Ռուսաստանի դաշնության Պետական դումայի պատգամավորները: Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ Օլգա Տիմոֆեեւան հատկապես կարեւորեց այն փաստը, որ թանգարանը ստեղծվել է ամբողջովին անձնական միջոցների հաշվին առանց պետական միջոցների ներգրավման:

Օլգա Տիմոֆեևա: 

Օլգա Տիմոֆեևա

«Շատ կարևոր է, որ հայերից բացի թանգարան այցելեն նաեւ մյուս ազգերի ներկայացուցիչները, մենք բազմազգ պետություն ենք, որտեղ ապրում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Քանի որ թանգարանի բացումը նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին, որը պատմության ամենաողբերգական էջերից է, ցանկանում եմ ասել, որ այդ մասին պետք չէ լռել, պատմական փաստերը պետք է հասանելի լինեն բոլորին: Պատմությունը պետք է լինի ճիշտ, այլ ոչ թե հատուկ  ինչ-որ նպատակների համար գրված»:

         

ՌԴ Պետդումայի գիտության եւ գիտատար տեխնոլոգիաների հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ  Վլադիմիր Կոնոնովի կարծիքով Մոսկվայի հայկական թանգարանի բացումը սոցիալական մեծ կարեւորություն ունեցող երեւույթ է:

«Ով ոսումնասիրել է պատմությունը, նա գիտի, թե ինչքան նուրբ և բարդ գործ է դա: Պահպանել պատմությունը, փոխանցել այն սերունդներին մեծ և շնորհակալ գործ է: Պետդուման և Համառուսաստանյան ժողովրդական ճակատը պատրաստ են  աջակցել թանգարանի գործունեությանը»: ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը թանգարանի ստեղծման հետ կապված իր գնահատականներում օգտագործեց պատմական զուգահեռներ, ընդգծելով այն փաստը, որ Ռուսաստանն հետխորհրդային առաջին պետությունն է , որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Կոնստանտին Զատուլին

«Հայկական սփյուռքը հարյուրամյակների պատմություն ունի և արդեն շատ ավանդույթներ է մշակել: Շատ հայերի համար Ռուսաստանը դարձել է երկրորդ հայրենիք, որի զարգացման գործում նրանք մեծ ներդրում են ունեցել:  Արևելագիտության հիմքը Ռուսաստանում դրել են հայ մասնագետները, թարգմանիչները: Նման թանգարանի ստեղծումը Հայկական եկեղեցու համալիրում հնարավորություն կտա բոլոր ազգությունների ներկայացուցիչներին այցելել, տեսնել, ծանոթանալ Հայաստանի ու հայ ժողովրդի պատմությանը»:

Թանգարանի մասին: Թանգարանը տեղակայված է Մոսկվայի եկեղեցական համալիրի տարածքում: Կյանքի միջանցքներ.  հայ ժողովրդի պատմությունը նկարներով. հազարամյա հնագիտական գտածոներից մինչև միջուկային դարաշրջան: 3D կինոթատրոն.  Հայաստանի պատմության ամենակարևոր ու խորհրդանշական  դրվագները ներկայացնող կարճամետրաժ կինոնկար: Հայերի կենցաղը. սենյակ, որում կարելի է տեսնել կենցաղային դրվագներ տարբեր ժամանակաշրջանների հայերի կյաքնից: Եկրագունդ՝  հայոց  սփյուռքի պատմությունն ու աշխարհագրությունը ներկայացնող վիրտուալ գլոբուս: Դիմանկարներ՝ ցեղասպանության զոհ դարձած եւ ոչնչացումից մազապուրծ հայոց մեծերը դիմանկարներ: 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն — ինտերակտիվ գիրք.  ցեղասպանության թեմայով գրքեր, թվայնացված վավերագրեր ու լուսանկարներ Հայոց Դանթեականը՝ Հովհաննես Շիրազի պոեմի վավերագրական պատկերավորում:

Հայկական երաժշտության գրադարան. համաշխարհային երաժշտության պատմության մեջ իրենց ներդրումը կատարած հայ հեղինակների ստեղծագործությունների ձայնադարան:

Հայոց Դանթեականը՝ Հովհաննես Շիրազի պոեմի վավերագրական պատկերավորում:

Հայկական երաժշտության գրադարան՝ համաշխարհային երաժշտության պատմության մեջ իրենց ներդրումը կատարած հայ հեղինակների ստեղծագործությունները ձայնադարան:

Смотрите также

Մամլո ասուլիս RUSARMINFO-ում . կդառնա արդյոք Հարավային Կովկասը «կռվախնձոր» ՏԵՍԱՆՅՈՒԹ

RUSARMINFO-ի մուլտիմեդիա մամլո սրահում տեղի ունեցավ ասուլիս`«Քաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում. ռիսկերն ու կանխատեսումները» խորագրով, որին մասնակից փորձագետները …

ADISORD DESIGN