
Ալեքսանդր Կնոբել — Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտի միջազգային առեւտրի լաբորատորիայի ղեկավար: Ես զարմացած եմ. մենք խոսում ենք ԵՏՄ-ի շրջանակում Արժութային միության ստեղծման մասին, իսկ լրատվամիջոցներում քննարկվում է, որ այդ նոր միությանը կանդամակցեն Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը: Հայաստանի անունը չի նշվում այդ միության անդամների ցանկում: Արժութային միության շրջանակում մենք պատրաստ չենք համագործակցել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ղազախստանի հետ: Այս հարցը դուրս է մնում տնտեսական հարթությունից, մնում է միայն գուշակել: