Տիմուր Ալպատով. Օգնեք փրկել երիտասարդ տղայի կյանքը: — Rusarminfo
Воскресенье , Ноябрь 19 2017
ВАЖНОЕ
Главная / Ասուլիսներ / Տիմուր Ալպատով. Օգնեք փրկել երիտասարդ տղայի կյանքը:

Տիմուր Ալպատով. Օգնեք փրկել երիտասարդ տղայի կյանքը:

Ռեժիսոր-բեմադրիչ Տիմուր Ալպատով. Մենք եկել ենք նրան օգնելու: Ոմանք չկարողացան գալ, բայց ուղերձներ են ձայնագրել, որոնք դուք կարող էք դիտել: Եթե բոլորը կարողանային ներկա գտնվել այստեղ, այս դահլիճում տեղ չէր լինի և մենք միասնաբար կասեինք << եկեք օգնենք Վարդանին>>: Նա երիտասարդ է, ունի երիտասարդ կին և փոքրիկ աղջնակ: Նրանք սպասում էին այդ երեխային, դա երջանկություն է ցանկացած ընտանիքում, ցանկացած մարդու համար: Հարկավոր է օգնել Վարդանին: Վարդանը,  նրա ընտանիքն ու մենք երբեք չենք մոռանա այն մարդկանց, ովեր կօգնեն նրան: Ես խնղրում եմ նրա հայ կոլեգաներին ու ընկերներին ևս մեկ անգամ համախմվել և օգնել նրան: Օգնեք փրկել Վարդանի կյանքը և երջանկացնել նրա ընտանիքին: Վարդան Զիլֆուգարյանը կինօպերատոր է: Կարիերան սկսել է հայկական հեռուստատեսությունում: 2006 թվականին տեղափոխվել է Մոսկվա, աշխատում է «Մոսֆիլմում»: Վարդանի բազմաթիվ աշխատանքերից են «Пилот международных авиалиний», «Вы заказывали убийство?», «Любовь», «Крестный», «Умник», «Саша + Даша»  ֆիլմերը: Վերջերս Վարդանի մոտ հայտնաբերվել է արյան սուր լեյկոզ: Նա արդեն անցել է բուժման առաջին փուլը: Առջևում ողնուղեղի փոխպատվաստման բարդ վիրահատությունն է: Օգնելու ցանկությունը կարող էք իրականացնել հետևյալ հաշվեհամարներով:      

Смотрите также

Մամլո ասուլիս RUSARMINFO-ում . կդառնա արդյոք Հարավային Կովկասը «կռվախնձոր» ՏԵՍԱՆՅՈՒԹ

RUSARMINFO-ի մուլտիմեդիա մամլո սրահում տեղի ունեցավ ասուլիս`«Քաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում. ռիսկերն ու կանխատեսումները» խորագրով, որին մասնակից փորձագետները …

ADISORD DESIGN