Կինոդերասան Վլադիմիր Յագլիչ: Չեմ պատկերացնում, թե ինչպես կարող էր նման բան պատահել: Մինչև վերջ հավատս չի գալիս: Առաջին կոչից հետո իսկ հավաքվեց որոշակի գումար, սակայն դա բավարար չէ: Ժամանակ այլևս չի մնում: Պետք է գործադրել բոլոր ջանքերը և հավաքել անհրաժեշտ գումարը Վարդանին փրկելու համար: Նրան փրկելու հնարավորություն դեռ կա: Վարդան Զիլֆուգարյանը կինօպերատոր է: Կարիերան սկսել է հայկական հեռուստատեսությունում: 2006 թվականին տեղափոխվել է Մոսկվա, աշխատում է «Մոսֆիլմում»: Վարդանի բազմաթիվ աշխատանքերից են «Пилот международных авиалиний», «Вы заказывали убийство?», «Любовь», «Крестный», «Умник», «Саша + Даша» ֆիլմերը: Վերջերս Վարդանի մոտ հայտնաբերվել է արյան սուր լեյկոզ: Նա արդեն անցել է բուժման առաջին փուլը: Առջևում ողնուղեղի փոխպատվաստման բարդ վիրահատությունն է: Օգնելու ցանկությունը կարող էք իրականացնել հետևյալ հաշվեհամարներով: 
Главная / Без рубрики / Վլադիմիր Յագլիչ. Պետք է գործադրել բոլոր ջանքերը և հավաքել անհրաժեշտ գումարը Վարդանին փրկելու համար:
Смотрите также
Փորձագետ. «Բաքվի սպառնալիքի շուրջ Սարգսյանի հայտարարությանը Ղազախստանն ու Բելառուսը հրապարակավ չեն սատարի»
Մայիսի 31-ին Աստանայում տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահների հանդիպումը: Իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ …