Вторник , 23 апреля 2024
amru
Главная / Без рубрики / “Փակ” քաղաքներ այցելելությունը՝ որպես ՌԴ մուտք գործելու արգելքի պատճառ

“Փակ” քաղաքներ այցելելությունը՝ որպես ՌԴ մուտք գործելու արգելքի պատճառ

Դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցիչ Նիկոլայ Բիչկովը հայտարարեց, որ գոյություն ունի ՌԴ կառավարության որոշումը N 470, որը կանոնակարգում է ՌԴ բոլոր փակ տարածքների սահմանները: Որոշումը բաց է և հասանելի  բոլորին:

Նիկոլայ Բիչկովի խոսքերով “օտարերկյա քաղաքացին, մուտք գործելով այլ երկիր,  պարտավոր է պատկերացում ունենալ այդ երկրի օրենսդրության մասիյն”: Սակայն, եթե օտարերկրյա քաղաքացին փակ տարածքում հայտնվել է միամտաբար, ապա միգրացիոն ծառայությունը նման դեպքերում ներողամիտ է գտնվում:

“Օտարեկրյա քաղաքացու՝ փակ տարածքներում հայտնվելու դեպքում, միգրացիոն ծառայությունը  անցկացնում է մանրակրկիտ հետաքննություն, ուսումնասիրում այդ վայրում գտնվելու բոլոր հանգամանքները և շատ հաճախ որոշում կայացնում ի օգուտ օտարերկրյա քաղաքացու, եթե,իհարկե, դա օրենսդրության չարամիտ խախտում չէ” , — ասում է Ն.Բիչկովը:

1992թ. Հուլիսի 4-ին Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հատուկ որոշմամբ կանոնակարգել է այն տարածքները, ուր արգելված է օտարերկրյա քաղաքացու մուտքը:Վերջին անգամ այդ որոշումը փոփոխության է ենթարկվել 2014 թ. Աշխատանքային միգրանտների մուտքը ՌԴ շատ հաճախ արգելվում է այն պատճառով, որ նրանք այցելում են ՌԴ-ում օտարերկրացիների համար փակ տարածքներ: Նման փակ տարածքներից է օրինակ մերձմոսկովյան Բալաշիխա քաղաքը:

   

Մեջբերումներ անելիս հղումը RUSARMINFO-ին պարտադիր է:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …