Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Ֆրանց Կլինցևիչը` Բաքվին. «Սպառազինությունների վաճառքը օրենքի շրջանակում է»

Ֆրանց Կլինցևիչը` Բաքվին. «Սպառազինությունների վաճառքը օրենքի շրջանակում է»

Ադրբեջանը Ռուսաստան է հղել բողոքի նոտա` ռուսաստանյան սպառազինության վաճառքը Հայաստանին որակելով որպես «անօրինական»: Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիմքեթ Հաջիևը:

Նոտայում նշված է, որ Ադրբեջանը բազմիցս հայտնել է, որ «Հայաստանի ձեռք բերած սպառազինությունն ու ռազմական տեխնիկան տեղակայվում է հայերի կողմից օկուպացված Ադրբեջանի շրջան Լեռնային Ղարաբաղում»:

Սպառազինությունների վաճառքի շուրջ Ռուսաստանի բոլոր գործողություններն իրականացվում են գործող միջազգային պայմանագրերի և ՀԱՊԿ ու ԱՊՀ ներսում համաձայնեցված քայլերի շրջանակներում, և դրանք վաղուց արդեն սահմանված են ու հասկանալի բոլորի համար, վստահ է ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ֆրանց Կլինցևիչը:

«Ինձ համար նման անհանգստությունը (Ադրբեջանի – խմբ.) հասկանալի չէ, քանի որ ՀԱՊԿ բոլոր պետություններն, ամրապնդելով իրենց անվտանգությունն, առաջին հերթին ապահովում են ՀԱՊԿ ընդհանուր անվտանգության արդյունավետությունը», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Ֆրանց Կլինցևիչը:

Ըստ նրա` ՀԱՊԿ-ին չանդամակցող երկրները իրավունք չունեն միջամտել այդ ռազմաքաղաքական միության ներքին գործերին:

«Ես այս հարցում (սպառազինությունների վաճառքը Հայաստանին –խմբ.) որևէ խնդիր չեմ տեսնում: Նման հռետորաբանությունը միայն խորացնում է առճակատումը», — նշել է Ֆրանց Կլինցևիչը:

Հիշեցնենք, որ 200 մլն դոլարի ռուսաստանյան վարկով Հայաստանը Ռուսաստանից գնում է հարձակողական բնույթի սպառազինություններ և ռազմական տեխնիկա, այդ թվում` «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Իգլա-Ս» դյուրակիր ԶՀՀ, ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համալիր, ՏՕՍ-1Ա «Բուրատինո» համակարգ, ՌՊԳ-26 նռնակներ, Դրագունով դիպուկահարային հրացանններ ու «Տիգր» զրահամեքենաներ:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …