Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն աշխատանքային այցով ժամանել է Բաքու, որտեղ տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ երկկողմ հանդիպումը: Կողմերը փոխադարձ գոհունակություն են հայտնել ռազմավարական գործընկերության վրա հիմնված բարեկամական և եղբայրական հարաբերություննե
Էրդողանի այցը ուղղակի ազդեցություն ունի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման վրա, — ասում է Մերձավոր Արևելքի ինստիտուտի փորձագետ, Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի անդամ Սերգեյ Բալմասովը:
«Բավական է միայն հիմք ընդունել ադրբեջանական հասարակության արձագանքն այդ այցին՝ նկատելու Ադրբեջանի ռազմատենչ տրամադրվածությու
Բայց, ըստ փորձագետի, պարտադիր չէ բարձրաձայն խոսել սեփական ռազմավարական դաշնակցին սատարելու մասին:
«Բոլոր լուրջ հարցերը կարգավորվում են առանց տեսախցիկների և լրագրողների: Անկասկած, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման շուրջ նախագծերը քննարկվել են Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմառդեմ հանդիպմանը», — նշել է Սերգեյ Բասմանովը:
Փորձագետը համոզված է, որի իրավիճակի շիկացումը ԼՂ հակամարտության գոտում բխում է Անկարայի շահերից, որն այդ ճանապարհով ճնշում է գործադրում Մոսկվայի վրա և հրավիրում է նրան անդրկուլիսյան բանակցություններ
Հիշեցնենք, որ երկու նախագահների միջև կայացած հանդիպումն այս տարի թվով չորրորդն է: Յուրաքանչյուր հանդիպումից հետո ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը սրվում է: Հակամարտության սրման գործում Թուրքիայի միջամտության մասին բազմիցս արտահայտվել են նաև ռուսաստանյան իշխանությունները