Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Փորձագետ. «Բաքուն բացարձակապես անզոր է Աբխազիայի և Ղարաբաղի միջև մուտքի արտոնագրերի հարցում»

Փորձագետ. «Բաքուն բացարձակապես անզոր է Աբխազիայի և Ղարաբաղի միջև մուտքի արտոնագրերի հարցում»

Ադրբեջանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիմքեթ Հաջիևը հայտարարել է, որ առանց մուտքի արտոնագրի ռեժիմի սահմանումը Աբխազիայի և Լեռնային Ղարաբաղի միջև անօրինական է:

«Ադրբեջանը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը` կոչ անելով իր քաղաքացիներին չայցելել Վրաստանի կենտրոնական իշխանությունների վերահսկողությունից դուրս գտնվող այդ տարածքները, առանց այդ երկրի համապատասխան մարմինների համաձայնության», — ասել է Հիմքեթ Հաջիևը:

Բաքուն բացարձակապես անզոր է այս հարցում և չի կարող որևէ կերպ ազդել Աբխազիայի և Լեռնային Ղարաբաղի հարաբերությունների վրա, համոզված է Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կրիլովը:

«Ինչպես միշտ Բաքուն բարձրագոչ, բայց ոչինչ չասող հայտարարություններ է անում, ինչպես օրինակ` սպառազինությունների գնման նպատակով Հայաստանին վարկ տրամադրելու հարցի շուրջ Ռուսաստանին բողոքի նոտա հղելը: Նրանք Ղարաբաղի և Աբխազիայի վրա ճնշում գործադրելու որևէ լծակ չունեն: Հետևաբար, այս պարագայում Բաքվին մնում է սահմանափակվել բարձրագոչ հայտարարություններով, որոնք քարոզչության մի մաս են կազմում», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Ալ. Կրիլովը:

Ըստ փորձագետի` հայտարարելով Վրաստանի տարածքային ամբողջականությանը սատարելու մասին, Ադրբեջանը ձգտում է վերջինիս ներգրավել այս դիվանագիտական խաղին` դրդելով նրան նման բարձրագոչ հայտարարությունների: Բայց Վրաստանը չի շոշափի Լեռնային Ղարաբաղի հարցը և հերթական անգամ կմեղադրի Ռուսաստանին իր տարածքների օկուպացիայի մեջ:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …