Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Վերին Լարսն առանց խցանումների. Ռուսաստանում Հայաստանի առևտրի ներկայացուցիչը՝ կանաչ միջանցքի շահեկան լինելու մասին

Վերին Լարսն առանց խցանումների. Ռուսաստանում Հայաստանի առևտրի ներկայացուցիչը՝ կանաչ միջանցքի շահեկան լինելու մասին

Հայաստանյան ավտոմեքենաներն անցնում են Վերին Լարսի անցակետը «կանաչ միջանցքով» և առանց ձգձգումների: Այս մասին Հայաստանի խորհրդարանում չորեքշաբթի հայտարարել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Վերին Լարսի անցակետում նոր շարժուղու բացումը նպատակ ունի մեծացնել ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալները, — նշում է ՌԴ-ում ՀՀ առևտրի ներկայացուցիչ Կարեն Ասոյանը:

«Սա Հայաստանի կառավարության և ռուսաստանյան կողմի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքն է: «Կանաչ միջանցքը» կգործի միայն ԵԱՏՄ պետություններից շարժվող մեքենաների համար: Այդ որոշումը դրական ազդեցություն կունենա հայկական ապրանքների դեպի Ռուսաստան արտահանման վրա, ինչը մոտ ժամանակներս նկատելի կլինի նաև սպառողների համար», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Կարեն Ասոյանը:

Առևտրի ներկայացուցիչը նշել է նաև, որ Հայաստանից Ռուսաստան ուղևորվող ավտոմեքենաների համար արդեն անհրաժեշտ չէ լրացնել մաքսային ձևակերպումներ, ինչը կնպաստի անցակետի թողունակության արագացմանը:

Ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետը Հայաստանն ու Ռուսաստանը կապող միակ ցամաքային ճանապարհն է:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …