Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Սիցիլիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը

Սիցիլիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը

Ապրիլի 21-ին Սիցիլիայի նահանգային խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` այսպիսով դառնալով Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 105-րդ խորհուրդը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ընդունված բանաձևում Սիցիլիան իր աջակցություն է հայտնում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված հայ ժողովրդի պայքարին՝ հանուն պատմական իրողության հաստատման: Բանաձևի նախագիծը ներկայացրել էին պատգամավորներ Կորդարո Սալվատորեն, Դ’Ազերո Անտոնինոն, Պապալե Ալֆիոն և Գրասսո Բեռնադետտե Ֆելիչեն: Բանաձևի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք էր բերվել դեռևս 2015թ. նոյեմբերի վերջին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի Պալերմո այցի շրջանակներում Սիցիլիայի նահանգային խորհրդի նախագահ Ջիովաննի Արդիցոնեի հետ տեղի ունեցած հանդիպմանը: Սիցիլիայի նահանգային խորհրդարանը աշխարհի հնագույն խորհրդարաններից է (հիմնվել է 1097թ.) և Իտալիայի ինքնավար շրջանների այլ խորհրդարանների համեմատ ամենալայն լիազորություններն ունի: Ներկա դրությամբ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է աշխարհի 22 երկրների կողմից: Նշենք, որ առաջնամարտիկը Ուրուգվայն էր 1965թ.-ին: Իտալիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2000թ.-ին:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …