Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / ՌԴ ԱԳՆ-ի նամակը Թուրքիայի հետ բարեկամության պայմանագրի չեղարկման անհնարինության մասին

ՌԴ ԱԳՆ-ի նամակը Թուրքիայի հետ բարեկամության պայմանագրի չեղարկման անհնարինության մասին

1921թ. Մոսկվայի պայմանագրի չեղարկման շուրջ ՌԴ Պետդումայի պատգամավորների առաջարկին սատարելու նպատակով Ռուս-հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի կողմից ուղարկված դիմումին ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ-ն նամակ է հղել, որում, մասնավորապես, նշված է, որ Մոսկվայի պայմանագիրը չի կարող չեղյալ հայտարարվել, քանի որ «միջազգային պրակտիկայում պետությունների միջև սահմանները հաստատող խաղաղ պայմանագրերն ենթակա չեն չեղարկման»:

Նախօրեին ԱՐՄԵՆՊՐԵՍՍ գործակալությունը, հերքելով RUSARMINFO-ի հրապարակումը, հայտնել էր, որ «ՌԴ ԱԳՆ-ն հերքել է այն տեղեկատվությունը, որ Մոսկվան անհնար է համարում չեղարկել Թուրքիայի հետ բարեկամության և եղբայրության մասին 1921թ. Մոսկվայի պայմանագիրը»:

RUSARMINFO-ն հրապարակում է ՌԴ ԱԳ նախարարության 2016թ. փետրվարի 1-ի պաշտոնական նամակը, որում ներկայացված է գերատեսչության դիրքորոշումը՝ ՌԴ ԱԳՆ Չորրորդ Եվրոպական վարչության ղեկավար Ա. Բոցանա-Խորչենկոյի ստորագրությամբ:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …