Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / ՌԴ ԱԳՆ. «Անհնար է չեղարկել Թուրքիայի հետ բարեկամության պայմանագիրը»

ՌԴ ԱԳՆ. «Անհնար է չեղարկել Թուրքիայի հետ բարեկամության պայմանագիրը»

ՌԴ ԱԳ նախարարությունը անհնար է համարում բարեկամության և եղբայրության մասին 1921թ. մարտի 16-ին Մոսկվայում կնքված ռուսթուրքական պայմանագրի չեղարկումը:

Որպես իր դիրքորոշման պարզաբանում ՌԴ ԱԳՆն նշում է, որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ պետությունների միջև սահմանները հաստատող խաղաղ պայմանագրերը ենթակա չեն չեղարկման:

«Ելնելով վերոնշյալից՝ իրավական տեսանկյունից Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հետ անցնող Թուրքիայի պետական սահմանագիծն, ինչպես նաև այդ պետությունների առանձին տարածքների կարգավիճակը հաստատող պայմանագրի չեղարկումը այդ սկզբունքների (միջազգային սկզբունքներխմբ.) հետ հակասության մեջ է մտնում», — նշված է ՌԴ ԱԳՆ եզրակացության մեջ:

Բացի այդ, ՌԴ արտաքին գերատեսչությունից հայտնում են, որ «պայմանագրի դրույթները կիրառելի չեն Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ շրջանակներում՝ ելնելով այն նշաակալի աշխարհաքաղաքական փոփոխություններից, որոնք տեղի են ունեցել տարածաշրջանում 1921թ.-ից հետո»:

ՌԴ ԱԳ նախարարությունը վստահ է նաև, որ պայմանագրի չեղարկումը չի հանգեցնի որևէ փոփոխության և, ընդհակառակը, ապակայունացնող ազդեցություն կունենա Ռուսաստանի սահմաններին մոտ գտնվող Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող ոչ կայուն իրավիճակի վրա, քանի որ այն ենթադրում է գոյություն ունեցող պետական սահմանների վերանայում:

Հիշեցնենք, որ 2016 փետրվարին ՌԴ Պետդումայի պատգամավորներ, Կոմունիստական կուսակցության քարտուղար Սերգեյ Օբուխովը և ՌԴԿԿ ԿԿ նախագահի տեղակալ Վալերի Ռաշկինը դիմել էին ՌԴ նախագահ Վ.Պուտինին և ԱԳ նախարար Ս.Լավրովին`առաջարկելով չեղյալ հայտարարել Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետության և Թուրքիայի միջև 1921թ. մարտի 16-ին կնքված բարեկամության և եղբայրության մասին Մոսկվայի պայմանագիրը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …